Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ծառուկյանը հանդիպե՞լ է Լևոնին

Ծառուկյանը հանդիպե՞լ է Լևոնին
02.11.2012 | 11:35

Թե որքան իդենտիֆիկացված են այս երկու քաղաքական ուժերն այս պահին, ավելորդ է արձանագրել: Նրանք, ինչպես ընդունված է մեզանում ասել, սիամական երկվորյակների են վերածվում: Ընդհանուր պահվածքը նույնն է. երկուսն էլ լռում են, երկուսն էլ որոնման մեջ են, երկուսն էլ հանդիպում են պարոն Հեֆեռնի հետ, երկուսն էլ այս պահին չունեն աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցությունը, երկուսին էլ միավորում է Սերժ Սարգսյանի նկատմամբ «մինուսությունը», նաև երկրորդ նախագահի նկատմամբ թաքուն սերը… և այդպես շարունակ:

Ընդ որում, նրանք փոխլրացնում են միմյանց. Գագիկ Ծառուկյանին, ինչպես տեղեկացնում են ռուսական մեր աղբյուրները, բացարձակ չեն ճանաչում ռուսական էլիտայում: Ավելին` Հայաստանում գտնվող Ռուսաստանի մի բարձրաստիճան ներկայացուցիչ «համապատասխաններին» է փոխանցել Պուտինի տարակուսանքը` նրա հաշվով:
Այնուհանդերձ, ԲՀԿ-ՀԱԿ քաղաքական ամուսնությունը շատ «ՌՊպՈսՖվՏպ րՏփպՑՈվՌպ» է` փողի, ռեսուրսների, ժողովրդական «սիրո», համատեղ անկողնու, քաղաքական մտքի, միջազգային հանրության «թշնամության» (սա մեջբերում է Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հայտնի հոդվածից) դեմ պայքարի մոդիֆիկացիաների առումով: Գումարած` Ղարաբաղի հարցը: Այս դեպքում ոչ ոք չի համարձակվի Ծառուկյանին մեղադրել` «հեչ Ղարաբաղի տեղը չիմանալու, էլ ուր մնաց գնա-բանակցի» հարցում, որովհետև նրա թիմում է լինելու «հաղթողական» նախագահը, ճիշտ է, որպես «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչ, այնուհանդերձ, երկու սիամներով նրանք իրենց հետևում ունենալու են նաև «խաղաղության կուսակցության» ղեկավարի շնչառությունը, այնպես որ, այս «րՏփպՑՈվՌպ»-ն ևս անչափ հետաքրքիր է:
Ճիշտ է, ռուսական էլիտայում Տեր-Պետրոսյանին ճանաչում են, Ծառուկյան Գագոյին` ոչ, այնուհանդերձ, «խաղաղության կուսակցության» ղեկավարի շնչառությունը վերջիններիս նույնպես անհրաժեշտ կլինի` է՛լ ավելի լիարժեք ներդաշնակություն ապահովելու համար: Բանն այն է, որ երբ մեկնարկում էին 2008-ի նախագահական ընտրությունները, անվերջ Ռուսաստան թռչող Լևոն Զուրաբյանն աշխարհով մեկ ֆռռում, իրենց թեկնածուի համար աջակցություն էր խնդրում բոլորից, այդ թվում և` ռուսական կողմից, և, ըստ ռուսական աղբյուրների, «որոնումների մեջ եղող տղան մերժվել էր», որովհետև Ռուսիան Լևոնի հետ խաղում էր նաև վերը նշված անձի` «շնչառության միջոցով»:
Այսօր նրանք կարող են դեժավյուն կրկնել, որովհետև 2008-ի ողջ ընթացքում ընթանում էր քողարկված խաղ` «շնչառության» և ՀԱԿ-ի առաջնորդի միջև, սկսած «ԿԳԲ» յուշչենկոյաբար մտնելու Տեր-Պետրոսյանի պասաժից, մինչև մարտի մեկի` Գրիշա Սարգսյանի (նա էր կոորդինացնում «շնչառության» և Տեր-Պետրոսյանի հետ կապը) կողմից վերջինիս տնային կալանք, իսկ այսօր լեգիտիմ, բաց խաղ կարող է ընթանալ նրանց միջև, ինչի փորձն էլ արեց նույն Զուրաբյանը, որովհետև կրկին փորձել ու մերժվել էր «մայր-Ռուսաստանից»` սատարման հարցում:
ՈՒ հիմա, «փարդի քամակից» այս գործընթացներին հետևողները Ծառուկյանի համար մշակում են անհրաժեշտ «պլանները».
ա) Եթե այնպես ստացվի, որ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, ապա պետք է գործի պլան «բ»-ն, որը վերը նշված եռամիասնության սցենարն է. Ծառուկյանը եթե չի դնում իր թեկնածությունը, փորձում են Օսկանյանին առանձնացնել, թեկնածու, կենտրոն դարձնել. Ծառուկյանը ձևով պաշտպանում է Սերժ Սարգսյանին, բովանդակությամբ` Օսկանյանին: Այս դերի համար կարող է և նպատակահարմար դիտվել Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե կարողանան ՀԱԿ-ում Նիկոլին ամբողջովին «ջախջախել» և թույլ չտալ ՀԱԿ-ի վերջնական փլուզումը, այս դերին կարող է հավակնել նույնիսկ Լևոն Զուրաբյանը:
Ի դեպ, ԲՀԿ-ի մեր աղբյուրները պնդում են, որ Ծառուկյանը ոչ թե պետք է հանդիպի Տեր-Պետրոսյանին, ինչպես ասել է «կանյաչնիում» նախորդ օրը հայտնի-փակ-գաղտնի խորհրդակցության ժամանակ, այլ մինչև Դուբայ մեկնելն է հանդիպել նրան:
Ինչն էլ, բնականաբար, հերքեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ