Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Ինչ-որ մի փուլում այդ հիվանդությամբ հիվանդացել եմ»

«Ինչ-որ մի փուլում այդ հիվանդությամբ հիվանդացել եմ»
02.11.2012 | 14:28

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԿԳ նախարար)

-Պարոն Աշոտյան «Ֆեյսբուքը» դարձրել եք քաղաքական ամբիո՞ն:
-«Ֆեյսբուքը» իմ անձնական տեղն է: Ես մարդ եմ, քաղաքական գործիչ, ԿԳ նախարար և այլն:
-Ինչպե՞ս կհակադարձեք այն մեկնաբանություններին, թե նախարարը ճիշտ կանի ավելի շատ իր ոլորտով զբաղվի, քան սոցցանցում մեկնաբանություններ գրի, այն էլ քաղաքական:
-Այդ տեսակ մեկնաբանություններ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ որոշ մարդիկ փորձում էին տալ` պարզունակեցնելով հարցը: Ֆեյսբուքը տեղ է, ոչ թե գործ: Եթե մտածող մարդ է, կապ չունի ինտերվյու է տալիս, հեռախոսով է խոսում, թե իր մտածածը գրում է Ֆեյսբուքում: Ես խորը կասկած ունեմ, որ նման հարցադրում անողներն ուզում են սահմանափակել իմ խոսքի ազատության և արտահայտվելու իրավունքը: ՈՒղղակի իմ գործունեության հետ կապված այլ փաստարկներ չունեն: Չեն ասում` լավ է խաղում, ասում են ինչու է խաղում:
-Վերջին «կոմենտներից» մեկում գրել էիք, թե «կլասս պահելու խնդիր կա», այսինքն այդուհանդերձ, չեք ցանկանում քաղաքական ինտրիգների մեջ ներքաշվել:
-Իհարկե, ոչ: Իմ քաղաքական կարիերայի ինչ-որ մի փուլում այդ հիվանդությամբ հիվանդացել եմ, բուժվել եմ, ապաքինվել և նման գործելաոճի հանդեպ ունեմ կայուն իմունիտետ:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ