Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համբերությունից չեք հանի

Համբերությունից չեք հանի
02.11.2012 | 17:18

2013 բյուջեի քննարկամն ժամանակ նիստը ղեկավարող Գագիկ Մինասյանը և ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը բանավիճեցին: «Պառլամենտյորը կառավարության պաշտպանը չէ: Դուք էլ պիտի մտահոգված լինեք էս խնդիրների բարձրաձայնմամբ ու լուծմամբ: Ձեր կուսակցությունը կարծես թե կառավարության պաշտպանն է այս շենքում: Մեթոդապես սխալ ճանապարհի վրա եք»,-ասաց Մանուկյանը, երբ Մինասյանն առաջարկեց հստակ հարց ձևակերպել: «Ձեզ չի հաջողվի ինձ համբերությունից հանել: Ինձ մի մեղադրեք բաների մեջ, որոնք գոյություն չունեն, իսկ հիմա Ձեր հարցը տվեք»,-հանգիստ հակադարձեց Մինասյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2651

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ