Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սեփականատեր շունը

Սեփականատեր շունը
05.11.2012 | 15:19

Օր մը, որ սկսվեցավ տարբերվել սովորական օրերեն, ես հասկցա, որ արտակարգ իրավիճակ մը պիտի ըլլա ինձի համար և ես կորուստներ պիտի ունենամ և անշուշտ ատոր փոխարեն ալ փորձառություն պիտի ունենամ: Եվ քանի արտակարգ իրավիճակին կանխազգացումին մեջ մեկ դրական հենակետ գտա ինձի համաջ ամեն բան հաղթահարելի նկատեցի ու մտահոգութենես դուրս նետեցի: Սովորականին պես պիտի տունիս նկուղը երթամ նորոգության աշխատանքներ ընելու, որ ձմեռվան մոտենալը կպարտադրե։ Անակնկալությունը, որ մեջտեղ եկավ, բնավ ոչ այն էր, որ շուն մը սկսեց հաչել։ Ամեն մեկու կյանքին մեջ ալ անհաշվելի շատ դեպքեր պիտի ըլլան, որ անոնց վրա շուն մը հաչեցավ։ Է, շուն մը հաչեց, քամին փչեց. ում հոգն է, որ շունը հաչեց, և քամին փչեց, մանավանդ, որ հաչելը ոչ միայն շունին իրավունքն է, այլև պարտականությունը: Այս պարագային մեջ հաչելն արդեն իրավունքեն և պարտականութենեն վեր ելավ և գործին մեջ անոր զենքը եղավ: Եվ մեջտեղ եկավ, որ իմ սեփական տունին մեջ շուն մը, որուն ծագումը ես չեմ գիտեր, ինձի դեմ ելած է և զենք կգործածե։
Աս նկատելեն ես անմիջապես տուն ցատկեցի և հրահանս պատյանեն հանեցի: Ավաղ, մինչև նկուղային բաժին կհասնեի, շունին հասարակական աղմուկեն ժողովուրդ հավաքվեցավ և հասարակական դատավարություն մը սկիզբ առավ։ Քանի մը հասարակական կազմակերպություններ, որ Ամերիկայի դեսպանուտունին պնակեն կկերակրվին, իսկույն պաստառներով հայտնվեցին` ի պաշտպանություն շուներուն, ըսել է թե` շնական վարքագծին, ըսել է թե` շնության, և այս հանգամանքով ալ անմիջականորեն դուրս կուգան ավետարանական պատգամներեն մեկու մը, զոր կաղաղակե` «մի շնացիր»:
Ես այլևս ինքզինքս չեմ կրնար ոչ միայն պաշտպանիլ ինձի վրա հարձակում ըրած ակնհայտ շնական վարքագիծ ունեցող շունին դեմ, այլ պիտի կրնամ պաշտպանվիլ այլախոհ ամբոխին օրենքներեն դուրս դատավարութենեն:
-Բաբամ, շունն ալ Աստուծո ստեղծած արարած մըն է և ինքն ալ իրավունք ունի գլխուն վրա ծածկ ունենալու։
Շունի իրավունքներու պաշտպանության պետական կոմիտեեն ալ ներկայացուցիչներ եկան, արձանագրություն ըրին փաստին վերաբերյալ և ինձի զգուշացում ըրին միջազգային կոնվենցիաներու նկատմամբ հարգանքի կոչելով և եվրոպական արժեքներին հավատարիմ ըլլալու հորդորներ հղելով։
Ոստիկանություն ալ եկավ և ինձի զգուշացում ըրավ զենքի և բռնության միջազգային կոնվենցիաներու, գերիներու նկատմամբ մարդկային պայմաններ ապահովելու պարտավորություններու, հասարակական կարգի խախտումներու վերաբերյալ։
Ես դիմում մը ըրի ոստիկանություն և շեշտումներ ըրի, որ իմ սեփական տունը ներխուժած է շուն մը և կտնօրինե իմ նկուղային մասն ու կսահմանափակե իմ սահմանադրական իրավունքները: Դիմումիս հետ սահմանադրությունն ալ ուղարկեցի ոստիկանություն։
Քանի մը ամիսներեն ետքը անհուն զբաղվածության հունին մեջ պատասխան մը եկավ ոստիկանութենեն, որ շունին վտարելու համար նախ շունին համաձայնությունը պետք պիտի ըլլա կամ անոր խնամակալ հաստատություններու, որոնք դեսպանատուներու մեջ պարտակված են, իսկ եթե շունին համաձայնությունն չըլլա և անոր հովանավորներու ու խնամարկուներու համաձայնությունն ալ չըլլա, պետք է խնդիրը դատարան հասունցնել։ Աս փաստին համար նկարիչ մը վարձեցի, նկարներ ըրի և դատարան հասցուցի դիմում մը իմ սահմանադրական իրավունքս հաստատելու և կենդանացնելու համար։
Դատարան փորձաքննություն մը նշանակում ըրավ պարզելու համար գործին հանգամանքներն ու շունին արտահայտվելու իրավունքը, քանի անիկա հայերենին չէր տիրապետեր և անոր հաչելու իմաստը պիտի միջազգային իրավաց մակարդակով վերծանվեր։
Դատարան մերժեց իմ պահանջքս, հիմնավորելով, որ շունը հղի է և անոր ապագա ձագերուն կարծիքներն ալ պիտի հաշվի առնվին։
Ես ճարահատ հավաքեցի պետական մարմիններեն ինձի ուղարկած թուղթերը և առի իմ երկրիս սահմանադրությունն ու շունին քովը գացի։
Բաբամ, ըսի, նստինք նե մարդավարի զրուցինք ու իրար կհասկնանք, ավելի քան պետության և միջազգայիններուն խառնինք այս գործին մեջ։ Անոր քանի մը կտոր միս կերցուցի և անիկա իր հարձակողական հաչոցը փոխարինեց հանդուրժողական հաչոցով մը։ Ըսի որ այս երկրին մեջ սահմանադրություն կա, և օրենքներ կան, և անոնց հարգանքով է, որ վստահություն կառաջանա և օրինաց երկիրը կսկսի բարգավաճել ազատ, անկախ և միացյալ հայրենիքում։ Ըսի այս հռչակագիրը ու ուղիղ նայեցա շունին աչքերուն մեջ։ Շունն ինձի կնայեր ու դեռ կորոճար ատամին տակ մնացած կերակրակտորներն ու քանի մը զգուշացման հաչոց ըրավ` վտանգը իրմե վանելու համար։ Ես հասկցա, որ միայն սահմանադրությունը բավարար չէ, համոզիչ ըլլալու համար իմ պահանջներիս մեջ։ Ես տունիս վկայականն ալ գզրոցեն առի ու ցած իջա շունին ցուցցնելու գծագիրն ալ, որուն մեջ նաև նկուղը կար և ան իմ անունով արձանագրված է ու կնքված է պետության հաստատության կողմե։ Երբ վկայականս մեկնեցա շունին, անիկա ոստյուն մը ըրավ և ձեռքես խլեց վկայականս ու պատառ պատառ ըրավ: Ես նյարդային բռնկումի մեջ սահմանադրությունը նետեցի անոր գլխուն, լռեցնելու համար անոր անօրինական կատաղությունը։ Շունն օդին մեջ հափռեց Սահմանադրությունը, պատառ-պատառ ըրավ տանջալիորեն, ծամծմեց իմ վկայականիս հետ ու դուրս նետեց, ինձի հասկցնելով, որ ադոնք բավարար էին իր ատամները մաքրելու համար միայն:
Ես դուրս ելա և մնացի տունիս մեջ` անտուն վկայականիս հետ անվկայական, սահմանադրությանս հետ անսահմանադրություն:


Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2152

Մեկնաբանություններ

ass='share_table'>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում