Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ծառուկյանն ուզում է լավ, ստացվում է` ինչպես միշտ

Ծառուկյանն ուզում է լավ, ստացվում է` ինչպես միշտ
06.11.2012 | 11:27

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումով կարելի՞ է համարել, որ արևմտյան դաշտը ծածկվեց, և ինքն է այնտեղ լինելու միակ ֆավորիտը: Կարծում ենք` ո՛չ: Այնուհանդերձ, ևս մեկ նման արևմտյան բևեռիկ «հորինելու» դեպքում խաղը շատ չի փոխվի: Իսկ ընդհանրապես. ցանկանո՞ւմ էր ուժեղ բևեռ այս խաղում ԱՄՆ-ը: Կարծում ենք` ո՛չ:
Ընդ որում, պետք չէ նաև Րաֆֆիին շատ թերագնահատել առաջադրանք-կատարում տիրույթում: Նախ` նա որոշակի քաղաքական ուժեր կհավաքի իր շուրջը: Ապա և` կբարձրաձայնի այն, ինչ այս փուլում անհրաժեշտ կլինի բարձրաձայնելու: Այն է` անթույլատրելի է Հայաստանի Եվրասիական միությանը միանալը: Այն է` ռուսական ռազմաբազաների երկարաձգումը ահավոր մեծ հարված էր հայկական ինքնությանը, իսկ Մաքսային միությունը, ընդհանրապես, ինչ ցավս է: «Հայրենակիցներ» ծրագրի հետ կապված երեքշաբթի չխմող, չորեքշաբթի խմող Կովալենկոյին Րաֆֆին անգլերեն կասի` «գոու, հոմ, Իվան»: Չնայած կարող է և կրկնել դաշնակցականների «լյավ տրյուկը»` դագաղ առնել-տանել դնել ՌԴ դեսպանատան դռանը: Հա, օլիգարխիայի դեմ պայքարը մոռացանք, նա ընդդեմ «օլիգոպոլիկների» այնպիսի ձայն կբարձրացնի, որ այդ ձայնը, իր բարևի հանգույն, նույնպես դուր կգա «կեղեքված» ժողովրդին: Էլ չենք ասում` միջազգային հանրությանը:
Որքան էլ պարադոքսալ է, ԱՄՆ-ը նաև կողմնակից է Ծառուկյանի թեկնածությանը: Էստեղ արդեն Արևմուտքը, ի մասնավորի ԱՄՆ-ը, կիրառում է ավելի նուրբ քաղտեխնոլոգիա: Օսկանյանի բացառման դեպքում Գագիկ Ծառուկյանի «լուսեղ» ներկայությունը քաղաքական դաշտում, հայերեն ասած, չեղած տեղն էլ` «վա՜տ չէ, վա՜տ չէ». տարբերակ է, որպես ուրույն այլընտրանք, երկկուսակցական համակարգի «մոմենտով»:
Մեկընդմիշտ հասկանալի է` ԱՄՆ-ին պետք են սատելիտներ, որոնք իրենց գաղափարներն ու փիլիսոփայությունն ամրագրեն ամենուր: Այդ նպատակին է ծառայելու նաև ռուսամետ, Եվրասիական միությունն ուժեղ սիրող Ծառուկյանի թեկնածությունը, որպեսզի Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած մտքերը կոնկրետ դիդակտիկ արտահայտություն ունենան:
Եվ հետո, պայքարը լինի մրցակցային:
Իսկ որ ամենակարևորն է` այս բոլորն Արևմուտքը ցանկանում է նաև հանուն Սերժ Սարգսյանի, որովհետև Սերժ Սարգսյանը կարողացել է մինչև այժմ բալանսավորված, հավասարակշռված քաղաքականություն իրականացնել Հայաստանում, տարածաշրջանում, չնայած Ռուսաստանն էն ի՜նչ «ղդար» է դժգոհ Սարգսյանի երբեմնի այդ ինքնուրությունից, և անգամ` ռազմաբազաները «հազար» տարով երկարացնելու, ՀԱՊԿ-ի համաձայնագիրը նույն` օտար ռազմաբազաների մասով վավերացնելու ֆոնին, այնուհանդերձ, իր ռուսական «յաթաղանին» նոր մենթալ պլան է հագցնում` «Հայաստանը յոթմղոնանոց քայլերով դեպ ՆԱՏՕ է գնում» կարգախոսը փոխարինելով` «Հայաստանը ցանկանում է այս տարածաշրջանում առանձնահատուկ գործընկեր դառնալ ԱՄՆ-ի համար, Իսրայել-2 կարգավիճակով»: Եվ այլ նաղլեր:
ՈՒ էդ նաղլի ֆոնին կրկին հայտնվում է Եվրասիական միության ջատագով, իր բուն գործը թողած` վերջին շրջանում արտերկրներում շրջող, փաստորեն, այլևս գեոմասնագետ Գագիկ Ծառուկյանը, «կազմակերպում» երիտասարդների եվրասիական միջազգային «հանրահավաք»:
Բայց դե` ուզում է լավ, «ստանում»` ինչպես միշտ:
Խոսքը նրա` արդարադատության նախարարի մասին հնչեցրած մտայնությունների մասին է, որն էլ հնչել էր զուգահեռ անցկացված երիտասարդական մեկ այլ հավաքի ժամանակ:

Ոմանք կարծում են` նա պարզապես ընկած է եղել պոպուլիզմի անմխիթար գիրկը: Եվ ընդհանրապես, նույնք ասում են` նա չի «ջոկում», թե որ լսարանին ինչ պետք է ասի, ստիպված` բոլոր լսարաններին նույնն է ասում: Հիշենք, որ նախագահի պոտենցիալ թեկնածու Ծառուկյանն այս անգամ հարկ էր համարել անդրադառնալու կանանց ծակված ականջների, և հատկապես արդարադատության նախարարի` քրեականների բերաններն արդեն առկա անցքերով կարելու մասին արտաբերած մտքերին (շա՜տ, շատ չար, թունավորներ հարցնում են` կարո՞ղ է Նիժնի Տագիլում կատարված «նկարահանումների» հետ Հրայր Թովմասյանը կապ ունի): Ինչևէ:
Գեոքաղաքական` Իրան-Սիրիա-Թուրքիա թնջուկի, Եվրասիական, Մաքսային միության, «Սենդի» փոթորկի ֆոնին հնչած այս մտքերը փորձագետները նախագահի թեկնածուի մասով համարում են անչափ տեղին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ