Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կա՜ռլ, նրանք պայթուցիկ են դրել

Կա՜ռլ, նրանք պայթուցիկ են դրել
06.11.2012 | 12:16

Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Դրանից մի քանի օր առաջ հայաստանյան քաղաքական դաշտում, չասենք` դարակազմիկ, այնուհանդերձ, որոշակի ուրվագծումներ տեղի ունեցան: Խոսքը «պրահյան սկզբունքներով» առաջ ընթացող ինքնաթիռում կայացած հայաստանյան երկու առանցքային դեմքերի անհայտ, գաղտնալսման հնարավորությունից զուրկ հանդիպման մասին է, որի ընթացքում կարող էին հասկանալի պայմանավորվածություններ ձեռք բերվել, ինչի մասին, բացի իրենցից, որևէ մեկը չիմանար: Չնայած, որպես «великий игрок», Սերժ Սարգսյանն իր մաստեր-պլաններում այդ կարգի «հետևանքները» ևս հաշվարկած կլինի, ինչի առաջին արձագանքն էլ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբի պետ նշանակելու պասաժն էր: Որպես վերահսկելիության վերին արտահայտություն:
Այնուհանդերձ, եթե «ինքնաթիռում» եղած երկուսին գումարենք ԲՀԿ, գումարենք ՀԱԿ, գումարենք ՀՅԴ, արդյո՞ք այդ «գումարելիները» կկարողանան սպասվող նախագահական ընտրություններում բեկում մտցնել իրենց օգտին:
Ո՛չ: Նախ ասացինք` ՀՀԿ-ում տեղակայված շտաբի պետը լինելու է ընդամենը ֆասադ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իրական շտաբը ղեկավարվելու է այլ տեղից, այլ մարդկանց կողմից: Գումարած դե- յուրե իրականացվելիք խորին վերահսկողությունը:
Երկրորդ նախագահը լեգիտիմ խաղի հնարավորությունից լիովին զերծ է: Չնայած նույն «ինքնաթիռը» ծառայեցվեց լեգալացվելու նպատակին, այնուհանդերձ, սպասվելիք հնգագլուխ քաղաքական հիդրայի հիմնական թեկնածուն լինելու է Գագիկ Ծառուկյանը (վերջին զարգացումներից ելնելով` մենք կարծում ենք, որ հենց այդպես էլ կլինի, չնայած այն հանգամանքին, որ Գագոն օրերս գնացել, «տղամարդու» խոսք է տվել Սերժ Սարգսյանին, որ պաշտպանելու է նրան, էլ չխոսենք` Հովիկ Աբրահամյանի` իննսունինը տոկոսով խոստման մասին): Ավարտելով երկրորդ նախագահի թեման, արձանագրենք. եթե տեղի ունենա «հիդրայի» իրական միացում, Սերժ Սարգսյանն էլի կհաղթի, սակայն հետընտրական ցնցումներ բացառել չի կարելի: Կարծում ենք նաև` հենց դրա համար են նրանք միանում. շարժելու հասարակությունն ավելի, քան շարժվեց 2008-ին, գնալ խոշոր բախման, տարածաշրջանային խառը իրադրության մեջ անվերահսկելիություն առաջացնել, նոր իրավիճակ ստեղծել: Ինչ հետևանքներով, հասկանալի է, հնգագլուխ հիդրային չի հետաքրքրում, որովհետև այնտեղ մարդիկ են, ովքեր, բացի սեփական ամբիցիաներից, այլ շահեր չեն սպասարկում: Եվ` վաղուց:
Դառնալով նույն Ծառուկյանին, ասենք, որ նա կրկին ու կրկին ընտրել է ժամանակ շահելու մարտավարությունը: Ճիշտ է, ինքը քաղաքականությունից հասկանում է այնքան, որքան, այնուհանդերձ, խորհրդատուների պակաս չունի. վերջիններս նրան տվել են «դասից» փախչելու, վերջին օրը դիրեկցիային որպես նախագահի թեկնածու ներկայանալու խորհուրդը: Այդ բարձր ու պատասխանատու պարտականությունը, կարելի է ասել` գրեթե առաքելությունը, «համեստորեն» ու շա՜տ խելոք կատարում է Գագիկ Ծառուկյանը:
Ընդդեմ այս «խելամտության» նույնպես հակաքայլ կա. պայքար օլիգարխիայի դեմ, ինչը բուռն ոգևորությամբ կողջունվի ոչ միայն արևմտյան, միջազգային հանրության, այլև Ռուսաստանի կողմից. այնտեղ գործարարությամբ զբաղված պատգամավորները խցանի նման դուրս են թռչում Պետդումայից…
Ինչ վերաբերում է հիդրայի ՀԱԿ և ՀՅԴ գլուխներին, այնտեղ համանման գործընթացներ տեղի կունենան: Ինչպիսիք կընթանան ԲՀԿ-ում: Ճիշտ է, ԲՀԿ-ն ձեռնամուխ է եղել իր խորհրդարանական համամասնական ցուցակի վերակերտմանը, և ոնց երևում է, այնտեղից տարհանվելու են կրիմինալը, կասկածելի «տարրերը», որ խոցելի ԲՀԿ-ն պակաս խոցելի լինի, և ասել, որ այդ գործընթացը ԲՀԿ-ի համար անցավ կընթանա, աբսուրդի ոլորտից է:
Ծառուկյանի առյուծների գուբում և պետական կալանավայրերում հայտնվելու միջև ԲՀԿ-ականները պետք է կարողանան ազնվորեն` «ռազմավարական» ընտրություն կատարել, ինչի ժամանակը նույնիսկ կարծես թե չունեն էլ: Կա «էտապով» դեպ «Գուլագ» տեղափոխվելու հեռանկարը ևս, այնուհանդերձ, ոնց երևում է, Սերժ Սարգսյանն առայժմ չի շտապում:
Չնայած, կայծակնային որոշումների տեխնոլոգիա կիրառելու մեծ փորձ նա նույնպես ունի:
ՀԱԿ-ը կքանդվի տիեզերական արագությամբ: Չնայած` էլ ո՞ւր: ՀՅԴ՞-ն: Էս արդեն լրիվ տեսարժան դեպք է, որովհետև նրանք, ովքեր Ղարաբաղում ներկա են եղել Արթուր Աղաբեկյանի խաչի բացմանը, տեսել են, թե ոնց են Հրանտ Մարգարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները, տեսել են, թե ոնց են հարգարժան դաշնակները «խժռել» գեներալ Մանվելի գյուղացիներից առած տնական հավերը (ինչից գեներալի սիրտը ահագին նեղվել է), մի խոսքով` Հրանտն այսօր ԳՄ-ում ահագին ուժեղ է (ԳՄ-ի ներկայացուցչի տեղակալներ Արսեն Համբարձումյանն ու Աղվան Վարդանյանը նրա մերձավորներից են, Արմեն Ռուստամյանն ահագին միայնակ է նույն ԳՄ-ում), այնպես որ` «ինքնաթիռային» պասաժը ոչինչ չի նշանակում ՀՅԴ-ի դեպքում ևս:
Մանավանդ որ, բոլոր իրական լծակները` վարչական ռեսուրս, բանակ, ոստիկանություն, ԱԱԾ (դատախազությունն էլ անկյուն քշվեց), Սերժ Սարգսյանի ձեռքում են:
Խնդիրն այլ է. ինչ է նա պայմանավորվել գերտերությունների հետ և պայմանավորվե՞լ է արդյոք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ