Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վստահ եմ` Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»

«Վստահ եմ` Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»
08.11.2012 | 15:03

ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ (ՀԱԿ անդամ)

-ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, Ձեր դիտարկմամբ, ինչպիսի՞ն պիտի լինի։
-Եթե վստահելու հիմքեր կան, պետք է համագործակցել՝ ապօրինի իշխանությունը տապալելու համար:
-Ժամանակին այդ «ապօրինի» իշխանության մի մասն էլ ԲՀԿ-ն էր: Տարօրինակ համագործակցություն չի՞ ստացվում:
-Ոչ, քաղաքականության մեջ այդպես չէ: Միայն Հայաստանում կարող է դա տարօրինակ համարվել: Սա չի նշանակում նույն քաղաքականության հետևորդ դառնալ: Սա ընդամենը մեկ հարց է լուծում, որից հետո ամեն մեկն իր ճանապարհով է գնալու:
-ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որոշ կոնգրեսականների կողմից սվիններով է ընդունվում, ոմանք դուրս եկան ՀԱԿ-ից, մյուսները սպառնում են դուրս գալ: Այդ համագործակցությունը վերջնականապես չի՞ քանդի ՀԱԿ-ը:
-ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում ես ևս հարյուր-տոկոսանոց վստահության հիմքեր չունեմ, բայց սա առիթ է դառնում ոմանց սեփական դժգոհությունը ցուցադրելու համար, որի իրական պատճառները լրիվ ուրիշ են:
-ՀԱԿ-ի «խոսափողները» մշտապես նշում են, թե համագործակցության հարցը կոնգրեսը վստահել է Տեր-Պետրոսյանին: Կոմունիստական շրջանի միապետի «հոտ» չի՞ գալիս: Որտե՞ղ մնաց բազմակարծությունը, քաղխորհրդի կարծիքը և, ի վերջո, «հասարակական ֆորումը»:
-Քննարկումներ են եղել, և առաջարկվել է այդ հարցը վստահել Տեր-Պետրոսյանին: Բոլոր կազմակերպություններում ու կառույցներում հարցեր են լինում, որոնք վստահվում են միայն մեկին: Չեմ հասկանում՝ ման են գալիս ինչ-որ մի բան գտնելու այնտեղ, որտեղ նման խնդիր չկա: Մեր երկրից, այլ ոչ թե Արարատի կատարից ենք նայում աշխարհին: Բոլորը՝ և՛ լրագրողները, և՛ վերլուծաբանները գավառական մտածելակերպով են այս հարցին նայում ու անուններ կպցնում: Երկրում բազմաթիվ հարցեր կան, ու, դա թողած, ինչո՞վ են զբաղված, էդ ի՞նչ հարցեր են, որ բարձրաձայնում եք: Հայաստանը տարածաշրջանում դարձել է թշվառ երկիր:
-Դրա դեմ պայքարողը ՀԱԿ-ն էր, ու հիմա նույնիսկ նրա ներսում մարդիկ չեն վստահում այն քաղաքական կուրսին, որը կոնգրեսի առաջնորդն է որդեգրել: Կարծիք կա, որ ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի և ինքնուրույն գործոն չէ: Ի դեպ, սա ասում են հենց կոնգրեսականները:
-Էդ մարդկանց դժգոհությունը լրիվ այլ հիմք ունի, դրա համար էլ ՀԱԿ-ին փնովում, վատաբանում են: Եթե այդպես են ասում և ուզում են դուրս գալ, հարց՝ իսկ ի՞նչ է իրենց արածը: ՀԱԿ-ի դեմ խոսե՞լը, սա ժողովրդի համար ամենակարևո՞ր հարցն է: Դուրս ես գալիս, դա քո իրավունքն է, բայց հետ ուղղությամբ քար չեն շպրտում: Ամեն մեկն էլ մի պատճառ կարող է բռնել՝ էս մեկն ինձ լավ չժպտաց, մյուսը չբարևեց, էսպես, էնպես: Վերջին հաշվով, տուն-տունիկ չէ: Մեր երկրում դրությունն այնպիսին է, որ նման մանրուքներն ուղղակի զզվեցնում են:
-Այսուհանդերձ, ՀԱԿ-ը իր թեկնածուով, ասել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանով կմասնակցի՞ ընտրություններին:
-Եթե Տեր-Պետրոսյանը մտավ ընտրապայքարի մեջ, ինձ թվում է, լրիվ այլ իրողություններ կլինեն:
-Ինչո՞ւ եք «եթե»-ով խոսում, հնարավոր է չառաջադրվի՞:
-Չէ, վստահ եմ, Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Չեմ կարծում, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ի ներսում այլ թեկնածու կառաջադրվի: Ճիշտ է, խելոք տղաներ կան, առնվազն մի քանի հոգի կարող է նախագահ դառնալ: Ի միջի այլոց, ՀԱԿ-ում ամենաշատն է նման մարդկանց թիվը: Այս ընտրությունը պիտի Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ լինի, նա պիտի կատարի պատմական իր առաքելությունը, ճշգրտումներ մտցնի ներքին և արտաքին քաղաքականությունում: Անկախության հռչակման ժամանակ ես ասում էի՝ պիտի մի քսան տարի Հայաստանում բռնապետություն լինի, որովհետև մեր ժողովուրդը չգիտի՝ ինչ է անկախությունը, հետո նոր ժողովրդավարության լայն հնարավորություններ տրվեն՝ առաջ գնալու համար: Առաջ այդպես էի մտածում (ծիծաղում է-Ռ.Խ.):


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ