Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարկերը փաստում են սոցիալ-տնտեսականի մասին

Հարկերը փաստում են սոցիալ-տնտեսականի մասին
09.11.2012 | 11:13

Պետեկամուտների կոմիտեի 2012-ի ինն ամիսների տվյալները խոշոր հարկատուների վճարած հարկերի մասով թեև աճ են արձանագրում, այնուհանդերձ, վերլուծելով միայն «ՀայՌուսգազարդի» և հանքարդյունաբերության ոլորտի, մասնավորապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերի դինամիկան, կարելի է պատկերացում կազմել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին։

Եվ այսպես, այս տարվա ինն ամիսներին վճարված հարկերն ավելացել են 12 %-ով կամ 42 մլրդ դրամով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 1000 խոշոր հարկատուների մասով աճը մոտենում է 14 %-ի։ Չնայած այս հանգամանքին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջին տասնյակում ընդգրկված հարկատուների վճարների չափն առանձնապես բարձր չի եղել։ Եթե անցած տարվա ինն ամիսների ընթացքում պետբյուջե փոխանցվել է 104 մլրդ, ապա այս տարի փոխանցվել է ընդամենը 106 մլրդ դրամ։ ՈՒ թեև այնպիսի խոշոր հարկատուներ, ինչպիսիք են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «ՀայՌուսգազարդը», շարունակում են գլխավորել խոշոր հարկատուների առաջին տասնյակի ցանկը, ապա եթե ուշադիր հետևենք ՊԵԿ-ի տվյալներին, կտեսնենք, որ այս տարվա ինն ամիսներին, այնուհանդերձ, վերջիններիս փոխանցումները պետբյուջե նվազել են։
Այս տարվա ինն ամիսների կտրվածքով «ՀայՌուսգազարդ» ընկերությունը պետբյուջե է փոխանցել 22,6 մլրդ դրամ։ Նկատենք, որ նշված գումարի մեծ մասն ընկերությունը վճարել է տարեսկզբի առաջին եռամսյակում։ Այսինքն, այն հատվածում, երբ գազի սպառումը մեծ է եղել։ ՊԵԿ-ի տվյալներից նկատվում է, որ ընկերության վճարած հարկերը եռամսյակից եռամսյակ նվազել են։ Նույն պատկերն է նաև հանքարդյունաբերության ոլորտում։ Առաջին տասնյակի երկրորդ պատվավոր տեղում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», վճարած հարկերն այս տարվա ինն ամիսներին նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես, այս տարի պետբյուջե փոխանցվել է 16,4 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 22,5 մլրդ դրամի դիմաց։
Եվ այսպես, այս երկու ոլորտներում իրականացված հարկային պարտավորությունները փաստում են, որ այնուհանդերձ, գլոբալ տնտեսական ճգնաժամը հաղթահարված չէ Հայաստանում։ Ավելին, եթե պղնձամոլիբդենային հզոր ընկերության հարկերը նվազել են, դա նշանակում է, որ մեր տնտեսությունը լուրջ խնդիրներ ունի, ինչը բնական է, քանի որ մետաղի միջազգային շուկան դժվար օրեր է ապրում` ճգնաժամի երկրորդ ալիքի հարվածի տակ։ Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդի» հարկերի նվազմանը, ապա նկատենք, որ գնալով բնակչությունն ավելի նախընտրում է օգտագործել էլեկտրաէներգիա, քան գազ։ Պատճառը մեկն է և շատ պարզ. գազի գինը գնալով ավելանում է։ Յուրաքանչյուր ապրիլ ամիս բնակչությունը սպասում է գազի գնի բարձրացմանը։ Այս պարզ վերլուծությունը փաստում է, որ գազի գնի բարձրացումը բնակչության մեջ առաջացնում է գազի սպառման նվազում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր բնակչության վճարունակությունը ցածր է, ինչը թույլ չի տալիս օգտվել գազի սպասարկումից։ Այն, որ պահանջարկը նվազել է, ակնհայտ երևում է հատկապես գյուղական շրջաններում։ Հետաքրքրական է, որ վերջերս ԱԺ-ում ընդդիմադիր կուսակցությունները պնդում են, որ այս տարի գարնանը ևս գազի գինը բարձրացել է, սակայն կառավարությունը դոտացիայով այն փակում է` լռելով մինչ նախագահական ընտրությունները։ Իր հերթին կառավարությունն այս պնդումները հերքում է, սակայն, կարծում ենք, մի քանի ամիս հետո իրականությունը ջրի երես դուրս կգա, և այս անգամ «ճտերը գարնանը կհաշվեն»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ