Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զգուշացեք «Չանախ» պանրից

Զգուշացեք «Չանախ» պանրից
09.11.2012 | 11:51

Կառավարության նիստում սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը հայտարարեց, որ 18 ընկերություններում կասեցվել է պանրի արտադրությունը, քանի որ 59 կազմակերպություններում իրականացված ստուգումներով 18 ընկերությունների արտադրած «Չանախ» պանրում հայտնաբերվել է աղիքային ցուպիկ։ Այլ կերպ ասած, նշված ընկերություններում սանիտարահիգիենիկ պայմաններն անբավարար են եղել։ Ստուգման արդյունքում ոչնչացվել է կես տոննա պանիր, և սահմանվել են տուգանքներ։ Վարչապետը նկատեց, որ խոշոր արտադրողների մոտ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումն ավելի բարձր մակարդակի վրա է դրված։ «Մինչ տարվա վերջ տարբեր ոլորտների պատկանող 70 ընկերություններում ստուգումներ կիրականացվեն»,- նիստում տեղեկացրեց Աբրահամ Բախչագուլյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև նշեց, որ մշակվում է սննդամթերքի անվտանգության մասին նոր նախագիծ, որով նախատեսվում է մինչ գործունեություն սկսելը կազմակերպության պարտադիր աուդիտ, ինչպես նաև սահմանված կանոնների խախտման հայտնաբերումների դեպքում նախատեսվում է փակել կազմակերպությունը մինչև իր գործունեությունը համապատասխանեցնի գործող պահանջներին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ