Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին
10.11.2012 | 13:28

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ եւ ինքնուրույն որոշել սեփական ճանկատագիրը: Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հիմնված են հենց այդ գաղափարի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: «Մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք պատրաստ ենք լուծելու հակամարտությունը հնարավորինս արագ, եւ մենք կոչն ուղղում ենք Ադրբեջանին. սա ամենալավ լուծումն է եւ ամենալավ ելքը կունենա: Ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի վերսկսելու ռազմական թշնամանքը, բայց որքանով նրանք կհաջողվեն իրենց ծրագրերի իրականացման գործում` կախված է միջազգային հանրության դիրքորոշումից եւ հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանից»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ` պետք է գիտակցել անցած պատերազմի բոլոր հետեւանքներն ու արմատական պատճառները, եւ որեւէ ապագա չունի միայն հետեւանքները վերացնելու պահանջը:

«Իրոք իրավիճակը լարված է, բայց մենք երբեք թշնամական հայտարարություններ չենք արել: Անհրաժեշտ է որոշման հանգել բանակցությունների միջոցով: Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է, քանի որ այն կվնասի Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, բայց ավելի մեծ վնաս կկրի Ադրբեջանի ժողովուրդը»,-ասել է ՀՀ Նախագահը` նախազգուշացնելով, որ հայկական ուժերը կդիմեն անհամաչափ հարվածի, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները: Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սպառնալիքի տակ լինի:

Նախագահ Սարգսյանը նախազգուշացրել է նաեւ, որ Իրանի դեմ ռազմական գրոհի հեռանկարը «ծայրահեղ մտահոգություն» է առաջացնում: Այն հաջորդական դեպքերի ուղի կբացի, որն էլ կարող է Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության ծագման առիթ հանդիսանալ: Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանում միջազգային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի՝ օգնելու մեղմել լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային որեւէ ազդեցություն չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,-եզրափակել է ՀՀ նախագահը:

ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ երկրի Կառավարությունն ամեն ինչ անում է` լուծելու կոռուպցիոն խնդիրները եւ որ Հայաստանի տնտեսությունը 7 տոկոս աճ է գրանցել անցյալ տարվա սեպտեմբերից:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ