Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Աղոթարան

Աղոթարան
13.11.2012 | 11:58

Պարզիր առագաստներդ հոգուս մեջ, Տեր իմ,
ՈՒ օգնիր, որ միշտ ես Քեզ հետ լինեմ,
Սիրուս անկոտրում ողջ լույսը կրկին
Քեզ նվիրաբերեմ:
Դու ամեն վայրկյան
իմ կողքին ես, Տեր,
Քայլում ես ինձ հետ,
Ինձ հետ ցավ ապրում,
ՈՒ սիրուդ միջով ես
Քեզ եմ սիրում:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ