Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պատգամավորները նախարարին «խելք» էին սովորեցնում

Պատգամավորները նախարարին «խելք» էին սովորեցնում
13.11.2012 | 17:28

ՀՅԴ-ն ԱԺ-ում ներկայացրեց նվազագույն աշխատավարձի բարձրացման իր նախագիծը, որի շրջանակում ընդդիմադիր պատգամավորները փորձում էին կառավարությանը ապացուցել, որ հնարավոր է նվազագույն աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ: Սակայն ‎ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը պնդեց, որ «իրատես լինելու համար պիտի մերժել նածագիծը»: Հարակից զեկուցող սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ, շեշտելով, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, ՀՅԴ-ին ասաց, որ նրանք «շատի ու քչի միջև ընտրում են քիչը»: Դաշնակցականերն էլ զայրացան ու Արծվիկ Մինասյանը, դիմելով գործադիրի անդամին, ասաց. «Կառավարության առաջարկած մոդելը «Ճ» կլասի երկրում կա՞, թե՞ ոչ»: «Կառավարության մոտեցումը, եթե նայում ենք, ապա այդ «Ճ»-ն առկա է բազմաթիվ երկրներում»,-հանդարտ նշեց կառավարության անդամը: Մեկ այլ ընդդիմադիր էլ՝ Զարուհի Փոստանջյանը նախարարին առաջարկեց տվյալներ վկայակոչելիս միայն Վիկիպեդիայից չօգտվել: Գաբրիելյանն էլ պատգամավորուհուն վստահեցրեց. «Նայում եմ բոլոր աղբյուրները»: Առաջ անցնելով գործընկերոջից, Հրանտ Բագրատյանն էլ նախարարին կանչեց իր սենյակ, որպեսզի «կոմպյուտրը բացի» ու վիճակագրություն ցույց տա:
Եզրափակիչ ելույթի ժամանակ խաղաղության նոտայով Հակոբ Հակոբյանը հայտարարեց. «Պետբյուջեն «մեր» ու «ձեր» անել պետք չէ: բյուջեն բոլորին է՝ «կողմին», «դեմին» և «ձեռնպահին»»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ