Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Լատվիայի ԱԳ նախարարին
15.11.2012 | 14:07

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Լատվիայի հետ հարաբերությունների զարգացումը և պատրաստ ենք ջանքեր գործադրել՝ երկկողմ բազմակողմանի համագործակցության խորացման համար»:
Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբարերությունների ընդլայնմամբ՝ տարբեր բնագավառներում:
Անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ զրուցակիցները կարևորել են հայ-լատվիական առևտրաշրջանառության մակարդակի բարձրացումը: Նշվել է, որ ներկայում ինտենսիվ աշխատանքներ են տարվում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ, որը նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական կապերի հաստատմանն ու զարգացմանը:
Էդգարս Ռինկևիչսը ողջունել է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները և վստահություն հայտնել, որ մեր երկիրը ծրագրի մասնակից երկրների շրջանում առաջիններից մեկը կլինի, ում հետ կստորագրվի վիզայի դյուրացման համաձայնագիրը:
Վարչապետ Սարգսյանը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում և այժմ ավարտվել են վեց փուլերից բաղկացած բանակցությունների երկու փուլերը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խաղաղության և անվտանգության հաստատմամբ, փոխարենն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շարունակվում են հնչել ռազմական հռետորաբանությամբ և ոչ կառուցողական հայտարարություններ: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի կողմից ստորագրված հարաբերությունների կարգավորման արձանագրությունները շարունակում են մնալ սառեցված՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ինչն արձանագրել են նաև ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Ռուսաստանը:
Լատվիայի ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ դրական մթնոլորտի ստեղծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Դիտվել է՝ 1132

Մեկնաբանություններ