Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ինչպես շնորհավորել «նախագահ ջանին»

Ինչպես շնորհավորել «նախագահ ջանին»
23.11.2012 | 11:48

ԲՀԿ-ն աժիոտաժի մեջ է: Լավ կանի հենց այսօր ասի, որ գնում է դասի ու դնում Ծառուկյան Գագիկի թեկնածությունը, որովհետև ժողովուրդը (հը՞, ժողովուրդ, ի՞նչ կարծիքի ես. չէ, էս «Արմքոմեդիի» ժողովուրդը չէ, այլ ԱԺ-ի մոտ հավաքվածն է), և ուրեմն` ժողովուրդը կպած ասում է` «Լևոն նախագահ»: ՈՒ սա լուրջ մենթալ պլան է, որը հաշվի չեն առել ԲՀԿ-ի «մոզգերն» ու «ումնիկները»:
Նախ` ժողովուրդն իսկապես իներցիայով ուզում է Լևոնին. շատ դժվար է հինգ տարվա լադը փոխել: Եվ ապա, որպես միակ լոտ, Լևոնը սա հաստատ կօգտագործի Ծառուկյանից ավելին պոկելու համար: Այս խաղաքարտը կօգտագործի նաև իշխանությունը. ոչ միայն ԲՀԿ-ն քանդոտելու նախնական գործում, այլև միասնական թեկնածու Գագիկ-նախագահի առաջադրումից հետո, ինչպես եղավ, ասենք, Գյումրվա դեպքում. ճակատին ՕԵԿ գրած Բալասանյանի ճակատին ՀՀԿ-ն տատու արեց` քաղաքապետ, կողքի փակագծում դայջեսթ արեց` Արման Սահակյան. կնքեց ու ղրկեց Գյումրի` քաղաքապետական միտինգի, միտինգավորներս էլ վեր ելան ու ասին` «Մա՜ր-տին, Մա՜ր-տին (Գրիգորյան)-քաղաքապետ», և դա` Գագիկ Ծառուկյանի կենդանի ու անմահ ներկայությամբ: Մի խոսքով` միտինգը ջարդին-փշրին, փսորեցին, Գագիկ Ծառուկյանի ներկայությունն էլ դրեցին որպես կենդանի վավերացում միտինգի գլխին… կարծում ենք` բոլոր, այդ թվում նույնիսկ «մոզգ» ԲՀԿ-ականները հասկացան, թե ով էր միտինգի մոդերատորը, և որտեղ են ձմեռում նրա խեցգետինները:
Հիմա նույնը կլինի. լիքը անկեղծ մարդիկ կգտնվեն, որ բոլոր միտինգներին համաչափ կարտաբերեն` «Լևոն-նախագահ, նախագահ-Լևոն»: Հիմնադի՛ր:
Սա էր երեկ լիքը գլխացավանք պատճառել ԲՀԿ մոդերատորներին ու մոդերատորիկներին, ու սրանք էլ գնացել, «ալբալը» հայտարարել էին` ո՞վ չունի, կորցրել ենք. թեկնածու. Գագիկ-նախագահ: Հետո էլ հերքել էին: Հետո ժողով արել: Հետո էլի լուր տարածել` էսօր պիտի հայտարարենք, որ` հա էլի, թեկնածու է, ով չունի, ով է կորցրել, հետո էլ թե` չէ, էլի մի քիչ սպասեք:
Ձեր խիղճը մեռնի. զահլեքդ չգնա՞ց:
Մենք էլ լուրջ մարդիկ, դրինք-գրեցինք` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն` Մոսկվա, Լենին, չէ` Պուտին, Եվրասիական միություն, Մաքսային միություն, Սերժի անհամաձայնություն, Չեմբեռլեն:
Վերադառնալով քաղաքականությանն էլ ասենք, որ սա դեռ սկիզբն է` առաջին սերիայի… ԲՀԿ ուսանո՛ղ: Բա հլը դիտեք Արմեն Ռուստամյանի ասա՞ծը: Առ այն, որ եթե իրենց պլատֆորմի կետերն ամբողջությամբ չկատարվեն, անիմաստ է, մեղմ ասած` անխելքություն-«անմոզգություն» է միասնական թեկնածուի մասին խոսելը:

Փուլային, ոչ թե փաթեթային եղանակով պետք է «օկուպացիայի» ենթարկել ինքնաթիռը, որից հետո այն փաթաթել այփադի մեջ ու գցել ձորը: Մի խոսքով` մեր սիրասուն, կարելի է ասել` նույնիսկ ՀԱԿ-ից ահավոր պրոգրեսիվ, լիբերալ, սոցիալիստ դաշնակցական-ընկերներն ասում են` Գագո, դու մեր թեկնածուն չես կարող լինել, որովհետև` ա) մենք ավանդական-պատմություն ունեցող կուսակցություն ենք, ոչ մի տեղից բուսած կուսակցություններին ու լիդերներին գիտենք ինչ ասել, բ) եթե մենք միասնականացնենք, հետո բաժանենք ու կիսենք, մասամբ էլ քառատենք ԲՀԿ թեկնածուին, բա մեր դրսի, մանավանդ եվրոպական և ամերիկյան հայրիկ-մայրիկներն ի՞նչ կասեն մեզ. բա չե՞ն ասի` «դաշնակչութո՞ւն, քո գոյակչութան պայքարի գլխին էս ի՞նչ ես անում, հը՞», էդ ում ես պաշտպանում, «դաշնակչութուն»… ու էլ փող չեն տա մեր սիրելիին, ՀՅԴ համահավաք, հողահավաք առաքելությունն էլ այդով կինքնասառեցվի: Անդամության սառեցման ընթացակարգով: գ) Դաշնակցությունն ասում է` բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից, իսկ քաղաքական դասական գործիչ պարոն Ծառուկյանը դեռ թիվ մեկ օլիգարխն է` Հայաստանի: դ) Դաշնակցական պլատֆորմում առանցքային կետ համարվող կոռուպցիայի դեմ պայքարն էլ` ձեզ փեշքեշ: ե) Սերժ Սարգսյանի հետ ընկեր Հրանտի և ընդհանրապես դաշնակցական ակտիվի խաղի մոդուլյացիաներն էլ մտքներումս պահած:
ԲՀԿ թեկնածու առաջադրվելու դեպքում կսկսվի իրական քաղաքական մրցակցությունը (դե` էլի, հայաստանյան չափորոշիչներով), ու բոլորով կինո կնայենք հեռավոր և մոտակա տեղերում նկարահանված, ականատեսը կլինենք` ոնց է ԲՀԿ-ն քանդվում «ալյա ՕԵԿ», ոնց է իրավական-արդարադատությունը «հաղթում» առանձին վերցրած մեկ կուսակցության ճակատագրում, ոնց են ոմանք` անանցք իրենց բերանները կապում… և ամենավերջում` ոնց է Գագիկ Ծառուկյանը ձեռքով շնորհավորում Սերժ Ազատի «նախագահ ջանին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ