Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մի քիչ ֆորա՜ տուր

Մի քիչ ֆորա՜ տուր
27.11.2012 | 00:09

Փաստն անկասելի է. Կոլյայիչը կվերադառնա իր հին ընկեր Յանուկովիչի երկրից, կասի իր «սուգուբո» տղամարդկային խոսքն առ այն, որ, որքան էլ պարադոքսալ, ինքը նախագահի թեկնածու է էս հին ու տանջված երկրում:
ՈՒ կսկսվի՜: Չնայած արդեն իսկ սկսվել է: Խոսքը ԲՀԿ և «կոնկուրենտ ֆիրմա» քաղտեխնոլոգիաների մասին է: Ասել ենք` այնտեղի «մոզգովոյ ցենտրները» խիստ դետալային են աշխատել խորհրդարանական ընտրությունների, հիմա էլ` նախագահական ընտրությունների «վրա»: Ակնհայտ է, միքս են սարքում` գունավոր-արաբական հեղափոխություններից, Լևոնի 2008-ի պայքարից ևս ինչ-որ բաներ վերցնելով, կոնկրետ` ուսանողությանը «ստիչկայի» մղելով, ոտքի հանելով: Սկզբում ասին` լսարաններում ցուրտ է, չազդեց: Հետո համալսարանի «սև շենքի» պատմությունն էր: Ընդ որում, սա երկգլխանի պատմություն է, որովհետև կարող էին այլ բուհի դեկանի «գլխին» սարքել, սակայն պետք էր հենց ՀՅԴ-ին մերձ մեկը լիներ (ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն Արծվիկ Մինասյանի հարազատ եղբայրն է), որպեսզի ՀՅԴ-ին ևս պատժեին յուր անհնազանդության համար, որ չի համաձայնում միասնական թեկնածու Գագիկ Կոլյայիչին պաշտպանելու և համարձակություն է ունենում յուր հարյուր-եսիմ-քանիամյա գլխի մեջ զետեղելու այնպիսի պլատֆորմ ու ֆրազոլոգիա, որն է` բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից։ Եվ դա այն պահին, երբ տեղի է ունենում բիզնեսի բուռն միակցումը քաղաքականությանը` ՀԱԿ-ով, Գասպարիից` Զուրաբյանով վերացված Ծառուկյանի նկարով-բանով: Հա, քիչ էր մնացել մոռանայինք` ՀՅԴ-ն մի դիմում էլ պետք է գրի ՍԴ դիմելուն խոչընդոտելու առումով, որ չի համաձայնում արտահերթի «մոմենտով» ՀԱԿ-ի առաջարկին, որպեսզի ԲՀԿ-ն էլ մեխանիկորեն միանա, որպեսզի երևա` «երբ միանում ենք, ուժ ենք մենք» (մի հատ էլ էս առիթով կարող են քաշքշուկ սարքել ՀԱԿ-իստները ՀՅԴ-ի ծերուկ գլխին, չէ՞ որ շատ մեծ փորձ ունեն):
Էնտեղ էլ Կարախանյան Սմբատը վրացական վերջին ընտրությունների մոդուլյացիաներն է «քոփի-փեստ» արել, տվել մոդերատոր-համակարգչի ձեռը, դե հա էլի՛, խոսքը Լյովիկ Զուրաբյանի մասին է, որն էլ, առաջին հերթին, վերաբերում է բանտերին և ոստիկանությանը. մի դեպքում բանտերում հեղինակություններին են ոտքի հանել. հիշենք, որ սույն բանտերն էլ մարտի մեկի միջով անցած Հայկ Հարությունյանի` նախկին ՆԳ նախարար, երկրորդ նախագահի երբեմնի աջ ձեռքի տնօրինության տակ են, էնտեղ էլ Վովային, իմա` ոստիկանությանն են «սաղ ոնց որ խառնում լրիվ». առայժմ` սիրողական «կամերայով», հետո, կարծում ենք, ավելի լուրջ «էքշըն» կլինի:
Տեխնոլոգիաների մեջ էին ԱԺ արտահերթ նիստն ու քառասունվեց ստորագրությունը:
Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը ձեռնպահ են մնում արաբական գարնան ամենամեծ թովչանքից` սոցցանցերը քաղտեխնոլոգիական նպատակներով օգտագործելուց: Այնտեղ առայժմ հարաբերական անդորր է: Համենայն դեպս, ակնհայտ որևէ պրոյեկտ դեռ չի իրականացվում: Պատճառները բազում են. ա) տոտալ «կոնտրոլի» այդ գործիքը, ըստ ամենայնի, մինչ այժմ և այս պահին իշխանություններն են լավագույնս գործածում: բ) Առայժմ չկա միասնական թեկնածու: գ) Եթե այդ թեկնածուն դառնա Գագիկ Ծառուկյանը, այդ ցանցերից օգտվողները, որ ինտելեկտուալ խավն են, հիմնականում կըմբոստանան։ դ) Քանի որ դա վիրտուալ տարածք է, ԲՀԿ-ի ամենալավ աշխատող գործիքը` փողը (չե՞ք ամաչում` ո՞վ տվեց զիբիլի ավտոների անունը, նույնիսկ տրակտորները չենք ուզում հիշատակել), անմիջական ազդեցություն չի կարող թողնել։ Այնքան ֆեյքեր ու ֆեյքուհիներ կա՜ն, հո չեն կարող նրանց լցնել զիբիլի ավտոն, տանել... Չէ, խառնեցինք, հո չե՞ն կարող վիրտուալ այդ տարածքն էլ փողով գնել:
Թե՞ կարող են:
Կերևա:
Իսկ ընդհանրապես, պայքարի տեխնոլոգիական հագեցվածությունն ու անկեղծությունը կերևան մեկ այլ բանից. եթե Սերժ Սարգսյանը քանդեց ԲՀԿ-ն և ԲՀԿ-ամերձությունը, ապա քաղտեխնոլոգիաները նոր թափ են հավաքելու: Եթե ոչ, ուրեմն պայմանավորված խաղ է: Առաջին հերթին` Ռուսաստանի, է՛լ առավել ստույգ` այնտեղի «ժրեցների» հետ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ