Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Կարծում եմ` ԲՀԿ-ն կառաջադրի նախագահի իր թեկնածուին»

«Կարծում եմ` ԲՀԿ-ն կառաջադրի նախագահի իր թեկնածուին»
29.11.2012 | 17:21

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն անդրադառնում է քաղաքական գործընթացներին


-Ձեզ չի՞ թվում, որ խնդիրը ոչ թե քաղաքական է, այլ տնտեսական, ընդամենը նյութական բարիքների վերաբաշխման խնդիր է լուծվում:
-Չեմ կարծում, որ իրենց որոշումները չկայացնող ՀԱԿ-ը կամ ՀՅԴ-ն նման խնդիր ունեն:
-Նման խնդիր ունի ԲՀԿ-ն և առանձնապես չի էլ թաքցնում:
-Կարծում եմ` ԲՀԿ-ն կառաջադրի նախագահի իր թեկնածուին, և այդ առումով մենք չենք ունենա Ձեր նշած խնդիրը:
-Ընդդիմադիր դաշտը ի վիճակի կլինի՞ միասնական թեկնածու ունենալ, թե՞ դա միֆ է:
-Դժվարանում եմ պատասխանել: Նայած` ինչ խնդիր իր առաջ կդնի քաղաքական ուժերից յուրաքանչյուրը, որովհետև տեսանելի տարբերություններ կան այդ կուսակցությունների ներքին ու արտաքին քաղաքական դիրքորոշումների մեջ: Ակնհայտ է, որ միասնական թեկնածուի առաջադրումը էապես կուժեղացնի այդ թեկնածուի դիրքերը, բայց կուսակցությունները պետք է կարողանան հանրությանը բացատրել սեփական թեկնածուով հանդես չգալու պատճառները: Չշտապենք, այն քաղաքական ուժերը, որ այսօր դեռ կողմնորոշված չեն, թերևս մտածում են, թե ինչ կշահեն և ինչ կկորցնեն կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով:
-«Ասեմ, չասեմ, ինչ ասեմ» խաղի ընթացքում պիտի հիշենք, որ մեր երկրում կան տնտեսական, սոցիալական բազում խնդիրներ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, եթե այդ ամբողջ նեգատիվ տեղեկատվությունը ընտրարշավի ընթացքում լցվի դաշտ, ի՞նչ է լինելու:
-Ես առավել քան համոզված եմ, որ այդ խնդիրներին բոլոր թեկնածուները անդրադառնալու են, և մեր ներկայացուցիչն ասելու է ամենահամոզիչ խոսքը, որի իրավունքը ձեռք է բերել աշխատանքով: Եթե անդրադառնանք անցած տարիներին, Ձեր նշած բոլոր խնդիրների ուղղությամբ մենք ունեցել ենք էական բարելավումներ: Ասել, որ այդ բարելավումները բավարարում են շարքային քաղաքացուն, չեմ կարող: Հակառակը` կան հիմնավորված դժգոհություններ, սակայն առավել քան համոզված եմ, որ նախագահական ընտրություններից հետո գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը բոլորովին այլ քաղաքականություն է վարելու: Ձեռք բերված հաջողությունները թույլ են տալու ավելի վճռական ու արդյունավետ լուծել այդ խնդիրները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Գագիկ Մինասյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` «Իրատես de facto» թերթի վաղվա համարում:

Դիտվել է՝ 2708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ