Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեքսիկայում անկարգությունների հետևանքով 100 մարդ է վիրավորվել

Մեքսիկայում անկարգությունների հետևանքով 100 մարդ է վիրավորվել
02.12.2012 | 14:37

Շաբաթ օրը նախագահ Էնրիկե Պենիա Նետոյի երդման արարողությունից անմիջապես հետո Մեքսիկայի մայրաքաղաքի տարբեր մասերում տեղի ունեցած անկարգություններից ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը ձերբակալել է 92 ցուցարարների։ Վիրավորներ թվում են ինչպես անկարգությունների մասնակիցներ, այնպես էլ՝ իրավապահներ։ Տեղի իշխանությունները նշում են, որ տեղի ունեցածը ծրագրված բնույթ ուներ, և միջոցներ են ձեռնարկվում կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
Մեքսիկական Կարմիր խաչի տվյալներով, բուժօգնություն է ցուցաբերվել թեթև վնասվածքներ ստացած 76 քաղաքացու, ևս 29 մարդ գտնվում է հիվանդանոցներում։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ