Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՈՒմ սրտից են ջուր խմում

ՈՒմ սրտից են ջուր խմում
05.12.2012 | 16:10

ejournal.am կայքը հարցում է անցկացրել և նշել այն քաղաքական գործիչների ցանկը, որոնք կարող են միավորել ընդդիմադիր դաշտը: Առաջատարը, ըստ կայքի, Գագիկ Ծառուկյանն է, որին չնչին տարբերությամբ հաջորդում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաշվի առնելով, թե որքանով են արժանահավատ Հայաստանում անցկացվող բոլոր կարգի սոցհարցումները և ում սրտից են բխում, ակնհայտ են դառնում ախորժակի ահռելի չափաբաժինն ու «քաղաքական» ֆիգուրի դերակատարությունն ընտրությունների այս մի «էպոխայում»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1941

Մեկնաբանություններ