Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարապետյանները չեն առաջադրվում

Կարապետյանները չեն առաջադրվում
07.12.2012 | 00:35

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՆԺԿ ղեկավար)


-Որոշել եք չմասնակցել նախագահական ընտրություններին, ինչո՞ւ:
-Չի կարելի մասնակցել մի բանի, որը գոյություն չունի:
-Ոչ մի «տեղ» չե՞ք թողնում, գուցե ընդդիմության հետ համախմբված արդյունքի հասնեք:
-Իմ կարծիքով` այս պահին նման հնարավորություն չկա:
-Դուք առաջարկել եք ընդդիմությանը բոյկոտել այս ընտրությունները: Կարծում եք, ընդդիմադիրները կգնա՞ն այդպիսի կտրուկ քայլի:
-Այդ հարցի առնչությամբ անգամ քննարկումներ չեն լինում: Քաղաքական ուժերը` և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանությունները, զբաղված են իրենց դիրքերն ամրապնդելով, որպեսզի դաշտից դուրս չմնան: Կամ ներկուսակցական, խնամիական, բարեկամական խնդիրներով են տարված, քան քաղաքագիտական: Մենք որևէ մեկին ինչ-որ բան ապացուցելու կամ ասելու անհրաժեշտություն չենք տեսնում, կուզեն թող միանան այս գործընթացին:
-Եթե, այնուամենայնիվ, ընդդիմությունը սեփական թեկնածուով հանդես գա, Դուք հնարավո՞ր է սատարման հայտարարություն անեք:
-Ոչ: Եթե բոյկոտ, էլ ի՞նչ սատարման մասին կարող է խոսք լինել:
-Ո՞ր պահին կամ ի՞նչ պայմանների առկայության պարագայում Դուք կառաջադրվեք նախագահի թեկնածու:
-Այս պահին դրա մասին խոսելը վաղ է: Կարծում եմ, այն ժամանակ, երբ Հայաստանում կտեսնենք երկու կարևոր հանգամանքների առկայությունը, որը կստիպի «real politic»-ով զբաղվող մարդկանց նորից այդ «գետը» մտնել: Մեկն այն է, որ լինեն իրական ընտրություններ, այսինքն` այլընտրանքային ծրագրերի, խոսքի, գաղափարների պայքար: Այն պահից, երբ դա իսկապես լինի, կարելի է համարել, որ քաղաքական գործիչները դրա մեջ կմտնեն: Եթե ամեն ինչ այսպես գնաց, այսինքն` դաշտը չքաղաքականացվեց, ես դրանում չեմ լինի: Ես կմտնեմ այդ դաշտը, երբ տեսնեմ, որ հնարավոր է հասարակական ալիք բարձրացնել և հեղափոխական իրավիճակ ստեղծել:
-Ձեր դիտարկումներից կարելի՞ է եզրակացնել, որ այս ընտրությունների ելքն արդեն կանխորոշված է:
-Ոչ մի ընտրության ելք, իհարկե, կանխատեսելի չէ: Բայց ընտրություններն անցկացնելու այն մեխանիզմը, որ այս իշխանությունն է ստեղծել, այսինքն` կեղծարարության մեխանիզմը, թույլ է տալիս ասել, որ եթե ֆորսմաժորային փոփոխություններ չլինեն, կլինի այնպես, ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԺԿ ղեկավար)


-Ինչո՞ւ Ձեր նախապես հայտարարած մտադրությունից հրաժարվեցիք, ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ներքաղաքական վիճակով: Ինչ ուզում ես արա, մեկ ա, դեմդ կեղծելու են: Չնայած ժողովրդի խղճուկ վիճակին, շարունակում են փող վերցնել, ու ժողովուրդը դրանով բավարարվում է: Չի էլ պատկերացնում, որ փողը չնչին է: Նույնն ա կրկնվում: Անարդարություն ա, կեղծում են, անարդարներն ասում են, որ մենք արդար ենք, բերեք ապացուցեք, որ մենք փող ենք տալիս: Բայց փաստացի բոլորը դա գիտեն, ոչ թե մի հոգի: Փաստորեն, անարդարն ընտրվում ա, տիրում ա:
-Առաջադրվելու հայտարարությունն անելիս չգիտեի՞ք, որ «էս աշխարհն ինչի է էսպես ծուռ», ասել է` անարդարություն կա, փող բաժանել:
-Դե, գնալով ավելի շատ ենք համոզվում: Անիմաստ ենք համարում այս անարդար, չար դաշտի մեջ ինչ-որ գործեր անել:
-Չառաջադրվելու որոշումը կայացրիք Ֆիդել Կաստրոյի երկիրն այցելելուց հետո՞: Գուցե այդ երկի՞րը Ձեր պատկերացումներում ճիշտ ուղղորդումներ մտցրեց:
-Այդպիսի հեգնանք-հարցերի չեմ պատասխանում:
-Չենք հեգնում, ոմանք էլ գնում են Բրյուսել, Մոսկվա` «դաբրոներ» ստանալու, մյուսներին էլ ԱՄՆ-ից «մեսիջներ» են գալիս:
-Կապվեք Ֆիդել Կաստրոյի հետ ու իրենից հարցրեք: Գուցե կարողանաք հարցնել: Կարող եք էն աշխարհից Չե Գևարայից հարցնել:
-Նման հնարավորություններ մենք չունենք:
-ՈՒնե՜ք, ունեք, Դուք ամեն ինչ էլ ունեք:
-Գուցե Դո՞ւք մեզ օգնեք:
-Լուրջ հարցեր կան: Հայությունը կործանվում ա: Ամեն տարի 90 հազար հայ է դուրս գալիս երկրից: Մեր հողերը տալիս ենք ուրիշի, չենք կարող մեր հողի մեջ ապրել: Հենա Կուբայում հայերն ասում են` էդ երկիր ա՞, էդ երկրի մեջ հնարավոր ա՞ ապրել:
-Կարո՞ղ է` Դուք էլ հեռանաք երկրից:
-Որ էդպիսի միտք ունենամ, առաջինը Ձեզ կասեմ, հաջողություն:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ