Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաց նամակ թերլեմեզյանականներին

Բաց նամակ թերլեմեզյանականներին
07.12.2012 | 12:12

1980-ից աշխատում եմ Փ. Թ. գեղարվեստի ուսումնարանում և այդ պատճառով էլ իրավունք եմ վերապահում ներկայացնելու Դավիթ Դավթյանին։
ՈՒսումնարանն ավարտելուց հետո, որպես շնորհալի նկարիչ, Սամվել Պետրոսյանի դպրոցն անցած Դավթյանը նրա երաշխավորությամբ աշխատանքի ընդունվեց սիրելի ուսումնական հաստատությունում։ Այլ է, երբ դու թերլեմեզյանական ես ու հետ ես գալիս Թերլեմեզյան աշխատելու, այլ է, երբ օտարն է ոտք դնում Թերլեմեզյան, առնվազն 3-4 տարի է անհրաժեշտ, որ «շնչի» ու հասկանա, թե ուր է եկել, ներծծվի թերլեմեզյանական ոգով, ամեն մի սովորողի հոգսով։ Դավթյանին քիչ ժամանակ էր պետք, որ սիրվի ուսանողների կողմից, որովհետև ամեն մեկի անհատականությունը գնահատող է։
Իսկ ինչ վերաբերում է նրա կազմակերպչական աշխատանքներին, ապա պետք է ասել, որ, չնայած իր ծանրաբեռնվածությանը, արդեն 3 տարի է` աշխատում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության հիմնադրամում» որպես գեղանկարչության բաժնի վարիչ։ Կազմակերպում է հանրապետության տարբեր շրջանների նկարիչ երեխաների ցուցահանդեսներ և մրցույթներ։ Դավթյանը սիրված է ոչ միայն ուսանողների, այլև բոլորի կողմից, և եթե այսօր մի արկղիկ դրվի և առաջարկվի ընտրել տնօրենին, ապա վստահ եմ, որ 99,9 %-ը ձայնը կտա Դավթյանին։
Դավիթ Դավթյանը, վստահ եմ, կպահպանի այն ավանդույթները, որ ժառանգել է իր սիրելի ուսուցչից` Սամվել Պետրոսյանից։
Եթե կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանը մի քիչ լսեր մեր ձայնը (ձայն բազմաց), լավ կլիներ։ Ավանդույթներ ունեցող կրթօջախին հարկավոր են ոչ թե «վարչարարներ», այլ մանկավարժ, հոգեբան-նկարիչներ, լավ կլիներ, որ չխախտվեր մեր կանոնադրությունը, և չոտնահարվեին մեր իրավունքները։ «Ճշմարտությունը հիվանդանում, բայց չի մեռնում», հուսով ենք նրան առողջացած տեսնելու։
Իսկ նրանք, ովքեր կասկածում են, թե Դավթյանը կարող է տնօրեն աշխատել, դա կրկին նույն խումբն է, ավելի ստույգ` խմբիկը, որը մտավախություն էր հայտնում Նարեկ Առուշանյանին տնօրեն նշանակելու օրերին։
Այնպես որ, կապրենք` կտեսնենք, իսկ եթե գեղարվեստի քոլեջը շունչ ստանար երկու րոպեով, ապա նա կհնչեցներ Պարույր Սևակի հայտնի տողերը.
Աշխարհին ուղղված
Մի բացիկ եմ ես,
Ինձ մի սոսնձեք
և մի՛ ծրարեք։


Լաուրա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2332

Մեկնաբանություններ