Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«...Որ ասում ես գողական պատգամավոր, վիրավորում ես ինձ»

«...Որ ասում ես գողական պատգամավոր, վիրավորում ես ինձ»
10.12.2012 | 17:17

Ի՞նչ բյուջե, ի՞նչ նախագահական ընտրություն, ի՞նչ Աբրահամյան կամ էլ ի՞նչ Սահակյան, երբ այդ օրվա դեմքը ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ էր։ ԱԺ հանրապետական պատգամավորի աշխատասենյակի մոտ խմբվածները մեղվի պարս էին հիշեցնում։ Միջանցքը «խցանված» էր, անցուդարձը` դադարեցված։ Իսկ նա, հայտնվելով լրագրողների «կոլցո» օպերացիայում, չէր նահանջում, ոչ էլ դուրս գալու մտադրություն ուներ։ Հավանաբար, որոշել էր 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի ավարտից առաջ, տարվա մեջ մի անգամ կրկնել Հունան Ավետիսյանի սխրանքը. դոշը դեմ տված լրագրողների անկանոն «կրակոցներին», նա մեկումեջ հիշեցնում էր. «Ես պրոստը ուժեղ մարդ եմ»։ Որպես ականատես, կավելացնենք` համբերատար հայ ասպետ, քանի որ Մհեր Սեդրակյանը, հանդուրժելով լրագրողուհիներից մեկի խայծը, հոպարավարի խորհուրդ տվեց. «Աղջիկ ջան, դու որ ասում ես գողական պատգամավոր, վիրավորում ես ինձ։ Գի՜րք կա, գրականությո՜ւն կա, գնա կարդա, որ հասկանաս գողականն ինչ ա, հեղինակություն ասածը որն ա։ Ես ուժեղ մարդ եմ իմ ամեն ինչով»։

Քուչի զրույց տանող հարցումների հեղեղը և օրենսդիրին օգնության հասած թիմի փրկարարական ջանքերը երկար կշարունակվեին, եթե ինձ չհաջողվեր գրոհողներին «ուղարկել» «ընթերցասրահ» գիրք կարդալու, իսկ Մհեր Սեդրակյանին ուղեկցելու աշխատասենյակ` առանձնազրույցի։
Հարցազրույցը ստացվեց։ Այն թեթևակի ակնարկ է նաև գիրք կարդացողների և գիրք կարդալու խորհուրդ տվողների տիրույթում։
-Պարոն Սեդրակյան, բացի այն, որ Ձեր հանդիպումը լրագրողների հետ Ավարայրի ճակատամարտի պես մի բան էր, նկատվեց Ձեր հզոր «արսենալի» մի հատվածը միայն։ Առաջարկում եմ ամբողջացնել. որո՞նք են օրենսդրական դաշտում կատարած Ձեր «սխրանքները» և, առհասարակ, այս ոլորտում նո՞ւյնպես Ձեզ համարում եք ուժեղ մարդ։
- Որպես օրենսդիր, մենք հլը չենք անցել մեր գործին, որովհետև էս կարգի լրագրողները, որոնց դուք տեսաք, մեզ թույլ չեն տալիս, որ կենտրոնանանք ինչ-որ մի հարցի շուրջ։ Բայց դրա համար դեռ 4-4,5 տարի ժամանակ կա։ Կաշխատենք ինչ-որ նորմալ բաներ անել, որ ծառայի մեր ժողովրդին։
-Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ տարիների ընդմիջումից հետո նորից հայտնվեցիք ԱԺ-ում և համալրեցիք քաղաքական այն հզոր թիմի շարքերը, որտեղ առանց Ձեզ մի բան հաստատ պակաս կլիներ։
-Դե, առաջին անգամը չի, որ պատգամավոր եմ դառնում, հնենց որ սովորական էր։ Աշխատանք ա, որպիսի տանը չմնամ, էկել եմ աշխատելու։ Իսկ եթե պետք ա, կաշխատենք։ Ինձ թվմա, որ դրա արդյունքը ժողովուրդը կզգա։
-Էնքա՜ն տանը նստած մարդիկ կան` հազարափեշակ, եվրոպաներում կրթություն ստացած, որ ամիսը 50-60 հազար դրամ աշխատավարձով գործ չեն գտնում, իսկ Դուք միանգամից տեղավորվել եք ԱԺ-ում։ Ո՞րն է գաղտնիքը։
-Ոչ մի գաղտնիք չկա։ Նորից եմ ասըմ. աշխատանք ա, էկել եմ ծառայելու իմ ժողովրդին, իմ համայնքին։ Ստեղ վատ բան կա՞։
-Ես կուզեի, որ մի լավ բան հիշեցնեիք ԱԺ-ից։ Ո՞ր հարցի քննարկումը կամ օրենսդրական նախաձեռնությունն է տպավորվել Ձեր մեջ։
-Առայժմ էթենց բան չկա, որ մենք հնենց շատ կարենանք առանձնացնենք, որովհետև հլը էթենց ոչ մի բան չի երևում, աշխատանքները նոր ա սկսվում, նոր պետք ա որոշվի, թե ով ինչ հայտնություն է անում, կամ ով ինչ լավ բան է ասում։ Պետք ա լավ բաներ շատ անել, վատի մասին չեմ ուզում խոսել։
-Մի լավ բանի մասին որ հիշեցնեմ, կշարունակե՞ք։
-Ի՞նչ լավ բան։
-Եկող տարվա սոցիալական բյուջեն ԱԺ-ն ընդունեց անաղմուկ, հանգիստ պայմաններում, 71 «կողմ» ձայնով...
-Հա, բայց մենք պետք ա մարդկանց հնարավորություն տանք, որ նրանք աշխատեն։ Ենթադրենք չէինք ընդունում, ի՞նչ էր տալու դա մեզ։ Խոչընդոտում ենք, չէ, էդ մարդկանց գործը։ Թող աշխատեն, մենք էլ որպես ԱԺ, ոնց որ ասած, հսկողության տակ կպահենք, որպիսի նորմալ կազմակերպվեն աշխատանքները։
-Քանի որ մինչև տարեվերջ ինձ դժվար թե բախտ վիճակվի Ձեզ հետ զրուցելու, ուստի, ցանկալի է իմանալ Ամանորի Ձեր մաղթանքը։
-Ժողովրդին առողջություն եմ ցանկանում, իրենց գործերին` հաջողություն։ Թող լավ լինենք, 2013-ը թող էնքան լավը լինի, որ էն զիբիլի ամաններից ոչ մեկը բան չհավաքի։ Ես որ նման բան եմ տեսնում, իշնում եմ մեքենայից, փող եմ տալի ու ասըմ` խնդրում եմ գնա, էլ մի հավաքի։ Շատ ծանր եմ տանում էդ տեսարանը։


Ճեպազրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 2839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ