Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եկել եմ ասեմ` իմ վրա հույս չդնեք»

«Եկել եմ ասեմ` իմ վրա հույս չդնեք»
11.12.2012 | 00:46

Ոչ մեկը: Ոչ իր թիմը: Ոչ շարքերը: Ոչ իր ռեժիսորները: Ոչ Սերժ Սարգսյանը: Ոչ միջազգային «Չեմբեռլենը»: Ոչ Եվրասիական միությունը: Անգամ Մաքսային միությունը: Եվ նույնիսկ մի կին ատամնատեխնիկ:
ՈՒ սա ամենալավագույնն էր, որ կարող էր անել Ծառուկյանը, եթե գոնե այս անգամ անկեղծ է: Հակառակն էն է, որի մասին ժողովուրդն ասում է. «Աստված է՛լ բեթարից ազատի»:
Այո, շաբաթ հետկեսօրին բրյուսելյան «վոյաժից» վերադարձած, սեփական հաղորդագրությունը հայաստանյան գետնին վրա «տյունինգ» արած Գագիկ Ծառուկյանը վերջապես ներկայացել է ուսուցչանոց` «դիրեկտորին», տեղեկացնելու, որ գնում է հաջորդ դասին` մատյանը կտա՞ «նախագահ ջանը»: «Նախագահ ջանը» «Օբամանի» հանգով լսել է «Վանգանի» հետ հանդիպած (ասում են` Կոլյայիչը շամաններ էր բերել, որպեսզի վերջիններս ասեն` ինչ անի ինքը, ումով անի) Ծառուկյանի ներողությունը կոռուպցիայի մասին բարձրաձայնումներին առնչվող, ապա ավետիսը, որ, հակառակ շարքերի, «ինքը» չի դնում թեկնածությունը. «Ոնց կարամ, նախագահ ջան, Ձեր դիմաց թեկնածություն դնեմ»: Համ էլ ասել է, որ չի պաշտպանելու «նախագահ ջանին»: Հաջորդ խոսքերով նա վերադարձել է կրկին իր պատկերին: Չպաշտպանելու «մոմենտով» չէ, այլ որ ասել է` Ձեզ «տակից» եմ պաշտպանելու:
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հարցրել է նրան` ի՞նչ ասել է «տակից», Գագիկ ջան, էլ ո՞ւմ ես «տակից» պաշտպանելու: «Տակից» ուրիշ ի՞նչ ես անելու, Գագիկ ջան: Կարո՞ղ է` քո սցենար կազմողների էն մինիմում ծրագիրը նկատի ունես:
Էստեղ մենք պիտի «խառնվե՜նք», ասելու, որ «ԲՀԿ&ռեժիսորներ» մաքսիմում ծրագրով պետք է ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում վերցներ իշխանությունը, ծածկեր երկու միլիարդ դոլարով ողջ Հայաստանը, կետային հարվածներով բոլորի հետ հատ-հատ աշխատեր, ինչն էլ ահագին ժամանակ է, ինչ անում է:
Կա նաև միջանկյալ ծրագիր: Սա վարչապետի պաշտոնը վերցնելու սցենարն էր: ԲՀԿ-ն նույն այդ միլիմետրիկ կետային գործողությունների շնորհիվ եթե չի հասնում իշխանափոխության, ապա իր ստացած ձայներով պահանջում էր վարչապետի պաշտոնը: Միջանկյալ սցենարն իր հերթին ուներ սահուն ու անսահուն կատարումներ. սահունը, որ ստացած ձայներն ստիպում են Սարգսյանին վարչապետի պոստը խելոք տալ նրանց: Անսահունն էլ մասսայական ճնշումներով ստիպում է Սերժ Սարգսյանին գնալ զիջումների:
Մինիմում սցենարն ամենահավանականն էր ու դեռ է: «Հարամել-հարամել-հարամել» ընտրությունները մինչև վերջ. Սերժ Սարգսյանին նորից արյունոտել, թույլ չտալ խելքը գլուխը հավաքվի ընտրություններից հետո, ինչպես մի անգամ արդեն եղել է, որովհետև հակառակ դեպքում, եթե Սերժ Սարգսյանը ստեղծված այս վիճակում գնա ընտրությունների, եթե Ծառուկյանն իսկապես կատարի գեթ մեկ անգամ իր խոսքը, իրեն պահի տղամարդու ու քաղաքական գործչի պես, գիշերը չքնի-զարթնի տեսնի փոշմանել է, ապա Սերժ Սարգսյանը, հնարավոր է սահուն, առանց ցնցումների ընտրությունների արդյունքում ընտրվի:
ՈՒ հենց այստեղ է, որ համընկնում են Նիկոլայիչի և ռադիկալորեն տրամադրված իր թիմի անդամների, միջազգային «Չեմբեռլենի», Եվրասիական միության, անգամ Մաքսային միության և նույնիսկ կին ատամնատեխնիկի շահերը։ Փսորել ընտրությունները թույլ կտան բոլորը, որովհետև Հայաստանի պես երկրում երբեք թույլ չեն տա, այն էլ տարածաշրջանային, գլոբալ աշխարհաքաղաքական այս պայմաններում լինի նախագահ, որն ինքնուրույնություն կարող է ունենալ, ու որին հենց իր երկրից լիքը «աուտսայդերներ» պատին դեմ չեն տա:
Այսքան ու այսպես դասերից փախած, ուսուցիչներ ու դիրեկտորներ, հաղորդագրություններ փոխած, ներ և արտքաղաքական ոլորտներում ֆիասկոներ գրանցած ուժ-միավոր ԲՀԿ-ն և նրա լիդերը կգնան նաև դրա՞ն։
«Անքննելի՜» են Նիկոլայիչի գործերը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ