Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մանչինիին սպասող դժվարին ժամանակները

Մանչինիին սպասող դժվարին ժամանակները
14.12.2012 | 11:51

Ինչպես տեղեկացնում է անգլիական մամուլը, «Մանչեստր Սիթիի» ղեկավարությունը մինչև տարեվերջ հնարավոր է, որ պաշտոնանկ անի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին: Ակումբի սեփականատերերը չափազանց դժգոհ են թիմում ստեղծված իրավիճակից, Չեմպիոնների լիգայում ակումբի ավելի քան դժգույն մասնակցությունից: Ասենք, վիճակն առանձնապես բարվոք չէ նաև երկրի ներքին առաջնությունում, որտեղ «Ման. Սիթին» սկսել է հետ մնալ մանչեստրյան գերակումբ «Յունայթեդից»: Մի խոսքով, կա՛մ Մանչինին խելքը գլուխը կհավաքի ու մինչև տարեվերջ մնացած երեք խաղերում հաղթանակ կտոնի՝ փորձելով կրճատել սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմից հետ մնալու աղյուսակային «սանտիմետրերը», կամ էլ հարկադրված կլինի մտածել ճամպրուկները հավաքելու մասին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ