Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տիեզերական թեմաները` գիտական բացատրություններով

Տիեզերական թեմաները` գիտական բացատրություններով
14.12.2012 | 12:48

Այսօր լրանում է Հայաստանի գիտական լրագրողների խմբի ստեղծման երկու տարին:

2010 դեկտեմբերի 13-ին Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ) տարածեց մամուլի առաջին հաղորդագրությունը` սկիզբ դնելով գիտնականների և լրագրողների համագործակցությանը:
Երկու տարվա ընթացքում պատրաստվել և տարածվել է 205 հաղորդագրություն (միջինը` ամսական 8-9), որոնց արդյունքում հրապարակվել են շուրջ 2000 տեղեկատվական նյութեր տպագիր և համացանցային մամուլում, ռադիոյով և հեռուստատեսությամբ: Ավելին, այդ նյութերից առավել հետաքրքրականները հանգեցրել են լրացուցիչ հարցազրույցների, ծավալուն հոդվածների և մամուլի ասուլիսների:
Տիեզերական թեմաները հանրությանն են ներկայացվում գիտական բացատրություններով. աստղաֆիզիկա, աստղագուշակություն, տիեզերական աղետներ, արտերկրային քաղաքակրթություններ, խավարումներ, աստղերի շքերթ, ընդհուպ` աշխարհի վերջը:
Այդ հրապարակումներում տեղ են գտնում նաև աստղագիտական նորությունները, Բյուրականի աստղադիտարանի և ՀԱԸ-ի կազմակերպած միջոցառումները, գիտնականների տարեդարձները, հայկական և միջազգային գիտական այլ նորությունները:
Գիտական խմբի հիմնադիրը ՀԱԸ-ի համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ