Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱԺ-ում «օրիորդակռիվ» էր

ԱԺ-ում «օրիորդակռիվ» էր
17.12.2012 | 19:08

«Հնարավոր չէ արհեստականորեն, մեր կամքից անկախ կոխել, ճխտել այսինչ կամ այնինչ տեղում»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանը այն բանից հետո, երբ դաշնակցականներն ակտիվորեն ուզում էին հասկանալ` որտեղ է ԲՀԿ-ի տեղը էթիկայի հանձնաժողովում: Իսկ մինչ հաջորդ մտքին անցնելը տեղեկացնենք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգի փոփոխությունների մասին նախագիծը: Կրքերը նախ բորբոքեց երիտասարդ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր նախագիծը: ՀՅԴ տղամարդիկ նեղվեցին, թե` էս ի՞նչ բան է, ո՞ւր է Դավիթ Հարությունյանը, կամ արտոնյալնե՞ր են ՀՀԿ-ական այդ պատգամավորները, որ առանց հանձնաժողովում քննարկումների այս հարցով դիմել են կառավարությանը: Պատգամավորուհու թիկունքը «անառիկ» պահեց ԱԺ նախագահը, որին դաշնակցականները մինչև անգամ «ահաբեկեցին» ու զարմացան` «սիրո խոստովանությո՞ւն եք անում»: «Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, կոռեկտ եղեք»,- ասաց Աբրահամյանը, որից անմիջապես հետո Աղվան Վարդանյանը, հարց տալուց առաջ, հատուկ ընդգծեց «օրիորդ» բառը: Աբրահամյանին էլ առավել հունից հանեց այն հարցադրումը, թե ուր է Դավիթ Հարությունյանը. «Ձեզ ի՞նչ, թե ուր է Դավիթ Հարությունյանը: ՈՒզում եք հինգ հոգով յոթանասուն հոգուն բան պարտադրե՞լ: Բացառված է: Նեղում եք, հանգստացեք»: Տեղից ռեպլիկ նետեց Վահան Հովհաննիսյանը, որին հակադարձեց Աբրահամյանը` «Էդ ահաբեկո՞ւմ եք»։ Եվ, դրական պատասխան ստանալուց հետո, ժպիտով շարունակեց. «Մի անգամ ահաբեկեցիք` տեսանք, որտեղ հայտնվեցիք, հիմա՞ ինչ եք ուզում»:

Անսպասելիորեն ՀՅԴ-Աբրահամյան «կառուցողական» երկխոսության «մեջ» մտավ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ում անմիջապես լռեցրեց Հովիկ Աբրահամյանը. «Դուք լսողության հետ խնդիրներ ունեք»:
Փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց չխառնել ամուսնացածներին չամուսանացածների հետ, կամ էլ` իսկ ո՞ւր է Ցոլակ Դարբինյանը` նկատելով, որ խորհրդարանականները շեղվում են բուն հարցից և քաղաքականացնում են այն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութ

«Մի հատ նենց վրա են տվել» (տեսանյութը՝ «Ա1+»-ի)
Դիտվել է՝ 2627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ