Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Եկեք մեր այսօրվա հրաշալի տրամադրությունը չփչացնենք»

«Եկեք մեր այսօրվա հրաշալի տրամադրությունը չփչացնենք»
17.12.2012 | 19:48

...Ամեն ինչ վայելուչ էր։ Ափսոս, ընդդիմությունից ոչ ոք չկար։ ՀՅԴ-ին չենք հաշվում. ի՞նչ ընդդիմություն։ Բայց տեղն էր, որպեսզի տեսնեին ու հասկանային, թե ինչ է նշանակում կոալիցիոն կառավարություն, քաղաքական ախպերություն... Ով ում ֆիքսում, շնորհավորում, արտահերթ ողջագուրվում էր, որպիսություն հարցնում։

Առաջին պաշտոնյան, որին նկատեցի լրագրողների «շուրջպարի» մեջ հայտնված, ԱԺ-ի նախագահն էր։ Խցկվեցի։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց էր։
-Պարոն Աբրահամյան, շնորհավորում եմ։
-Շնորհակալ եմ։
-Շնորհավորում եմ նաև ճիշտ կանխատեսում անելու համար. Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, չառաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու։
-Ե՞րբ եմ գուշակել։ Ես ախր գուշակություններից հեռու մարդ եմ, ավելի պրագմատիկ եմ։
-Նման կարծիք Դուք մի քանի անգամ եք հայտնել։ Վերջինը, եթե չեմ սխալվում, մեկ ամիս առաջ։
-Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնել, վստահ չեմ եղել։ Հիմա որի՞ համար էիք շնորհավորում։
-Երկուսի։
-Շնորհակալ եմ։
-Մի հարց էլ պարզենք ու...
-Ասեք։
-«Բարգավաճ Հայաստանն» այլընտրանք է, «Հայ հեղափոխական դաշնակցությունը»` ընդդիմություն...
-Հանրապետականից հարցեր տվեք։
-Հանրապետականից է, պարոն Աբրահամյան։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին չի հրավիրել։
-Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ։ Իսկ Դուք ի՞նչ գիտեք, որ ԲՀԿ-ն հրավեր չի ստացել։
-Տեղյակ եմ։ Եթե ստացած լիներ, ՀՅԴ-ի պես քաղաքավարությունից դրդված այստեղ կլիներ։
-Ավելի կոնկրետ հարցեր կա՞ն։
-Իհարկե։ Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեր, որ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է առանց սեփական թեկնածուի, բայց սատարելու է Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ի 14-րդ արտահերթ համագումարին ներկա կլինե՞ր։
-Բայց նման բան չի ասվել, չէ՞։ Ինչի՞ եք անցյալով խոսում, բերեք ներկայով խոսեք։
-Ներկան այն է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ չէ, իսկ ՀՅԴ-ն` ներկա է։
-Լավ, եկեք մեր այսօրվա հրաշալի տրամադրությունը չփչացնենք։


Ճեպազրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 4374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ