«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Հետհանրագումարյան էսքիզներ. «Ինձ նման բաներն ընդհանրապես չեն հետաքրքրում»

Հետհանրագումարյան էսքիզներ. «Ինձ նման բաներն ընդհանրապես չեն հետաքրքրում»
19.12.2012 | 19:01

Չկա, չեմ հիշում մի համագումար, սկսած խորհրդային տարիներից, որտեղ գերիշխողը տոնական տրամադրությունը չլիներ, արածի երկարաձիգ հաշվետվությունը չհասներ այն մակարդակի, որ ինքդ քեզ հարց ուղղես` որտե՞ղ եմ ես հիմա։ ՀՀԿ-ի արտահերթ 14-րդ համաժողովը դրա պատասխանը շեշտադրեց` «Սա Հայաստան է, և վերջ»։

Աշխարհի «վերջից» առաջ իմ զրուցակցի` ԱԻ նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԻ հետ որոշեցինք չքննել վերջի հետ կապված խնդիրները` փոխարենը բարձր պահելով համագումարյան տրամադրությունը։
-ՕԵԿ-ը կա, եղել ու մնում է ՀՀԿ-ի ամենահավատարիմ դաշնակիցը։
-Գործընկերության մեջ ամենակարևորը պարզ ու շիտակ նվիրվածությունն է։
-Արդյո՞ք մեզանում պարզություն ու շիտակություն է մնացել, մի՞թե քաղաքական դաշտում չեն գործում չգրված օրենքները։ Հատկապես ընտրությունների ժամանակ գործի դրվող ճնշումներին, վարչական ապարատի միջամտությանը և անցանկալի թեկնածուների նկատմամբ կիրառվող «համոզելու» մեթոդներին Դուք ինչպե՞ս եք վերաբերվում։
-Այնպես, ինչպես Դուք և հասարակությունը` դատապարտում եմ ցանկացած տիպի անօրինականություն։ Բայց, կռահելով հարցադրման տողատակը, ասեմ, որ ընտրական գործընթացների հարցում բավականին առաջընթաց է նկատվում, եթե տեղյակ եք, այդ մասին դրական կարծիք են հայտնել նաև միջազգային դիտորդները։ Մենք ունեցանք պառլամենտական արդար և թափանցիկ ընտրություններ, ավելին ունենալու ենք 2013-ի փետրվարին կայանալիք նախագահականի ժամանակ։ Առաջադրումների մասով, ինձնից լավ գիտեք, ոչ մի խնդիր, խոչընդոտ չկա, ով կամենում է` առաջադրվում է սահմանադրության ընձեռած հնարավորությունների շրջանակում։
-Եթե խնդրին մոտենանք միամտորեն, իհարկե, Դուք ճիշտ եք։ Ով ասես, որ նախագահ դառնալու ցանկություն չի հայտնել։ Արտաշատի մարզում գյուղ ունենք` երկու թեկնածու է տվել, որոնց հարևաններն անգամ չեն ճանաչում։ Մյուսները` համեմատաբար քաջ հայտնի, այսինքն` մի քանիսը, որ այս կամ անցած ընտրությունների ժամանակ մի բուռ ձայն են հավաքել, առայսօր մնում են անհասկանալի իրենց մարմաջներով, իսկ նա, ով թիկունքում ունի ժողովրդի մի ստվար զանգված, անսպասելիորեն հայտնվում է խաղից դուրս վիճակում։
-Ես չեմ ընդունում Գագիկ Ծառուկյանի հետ կապված ասեկոսեները։ ԲՀԿ-ի նախագահն է որոշել` առաջադրվե՞լ, թե՞ առաջադրվել, ուրեմն իրենից իմացեք պատճառները։ Ոչ ոք նրա ձեռքը չի բռնել կամ էլ արգելել։ Չկա նման բան և չի կարող լինել։
-Սարգսյան-Ծառուկյան «պատմական» հանդիպումը և դրան հաջորդած հայտարարությունը համարենք զուգադիպությո՞ւն։
-Ինչ ուզում եք համարեք։ Ես, անկեղծ ասած, տեղյակ չեմ և չեմ կարող հայտարարել կամ ժխտել` առհասարակ այդպիսի հանդիպում կայացե՞լ է, թե՞ ոչ։
-Մինչ «Հանրապետականի» արտահերթ համագումարի սկսվելը, ճեմասրահում «ծեծվող» թեման «Բարգավաճի» բացակայությունն էր։
-Ոչինչ ասել չեմ կարող։ Հրավիրող կողմի հետ ճշտեք։
-Փորձեցի որոշակիություն մտցնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջոցով, բայց...
-Որ անկեղծ ասեմ, ինձ նման բաներն ընդհանրապես չեն հետաքրքրում։
-Եթե ստացվի այնպես, որ ֆուտբոլային թիմ հիշեցնող անհայտ խաղացողները մրցեն ֆավորիտի` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի դեմ, իրոք, խաղ չկա, ինչպես կգնահատեք «Բարսելոն»-Դիլիջանի «Իմպուլս» հանդիպում հիշեցնող իրողությունը։
-Մեր իմացած թեկնածուների շարքերն առաջիկայում ովքեր էլ համալրեն կամ դուրս գան մրցակցությունից, ընտրություններն անցնելու են արդար և թափանցիկ, մեր թեկնածուի վստահ հաղթանակով։


Ճեպազրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 4733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ