Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մենք անվստահելիների ցանկում ենք»

«Մենք անվստահելիների ցանկում ենք»
20.12.2012 | 18:48

Տարիներ առաջ, երբ քաղաքական ուժերը նախաձեռնեցին «Հակակրիմինալ» շարժումը, այն բավականին մեծ արձագանք ունեցավ հանրության շրջանում, սակայն, քիչ ժամանակ անց, ոչինչ չմնաց դրանից: Վերստին այս գործընթացը նոր ռելսերի վրա դնող «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ այս անհաջող փորձը բացատրում է շարժման մեջ ընդգրկված ուժերի` իշխանության հետ համագործակցությամբ, «վաշխառությամբ»: Ի դեպ, Մարգարյանը պատմեց, որ հոկտեմբերի 27-ից օրեր առաջ Վազգեն Սարգսյանը Մարգարյանին միջնորդավորված ձևով առաջարկել էր ներկայացնել հակակոռուպցիոն ծրագիր, սակայն ոճրագործությունը «կիսատ թողեց» նաև դրա իրագործումը:

Երեկ «Իրատես de facto» ակումբում «Հակակրիմինալ» ՀԿ-ի նախագահ Գառնիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ իրենց նպատակն է հայտնաբերել ու ձևավորել սև ցուցակ, որտեղ ներկայացված կլինեն ապօրինությամբ ձեռք բերված հարստությունների հասցեատերերը: «Պատասխանատվության պետք է կանչել այն բոլոր օլիգարխներին, ովքեր շարքային միլիցիոներից դարձել են միլիարդատեր կամ պահեստի բանվորից` ԱԺ պատգամավոր ու նորից միլիարդատեր: Սա լինելու է հիմնավոր, առանց որևէ մեկի արժանապատվությունը վիրավորելու»,- նկատեց քաղաքական գործիչը:
Ըստ բանախոսի, իրենք արդեն կապեր են ստեղծել եվրոպական և ռուսական համանման կառույցների հետ, առաջիկայում էլ նախատեսված է հեռուստակամուրջ ՌԴ-ի հետ: «Սա լինելու է հեղափոխության սկիզբ, հասկանում ենք, թե ինչ բարդ ու դժվարին գործ ենք նախաձեռնել»,-ասաց Մարգարյանը` շեշտելով, որ իրենց կմիանան ՀԱԿ-ում ընդգրկված քաղաքական որոշ ուժեր:
Մարգարյանի դիտարկմամբ, հնարավոր է, որ «սև ցուցակը» «գլխավորի» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Մեր կառույցը պահանջելու է եվրոպական և աշխարհի կառույցներից` կալանք դնել դրսում նրա ունեցածի, եվրոպական բանկերում կուտակված` հայ ժողովրդից թալանված գումարների, նրա սեփականության վրա, արգելվի նրա ընտանիքի ու իր ելք ու մուտքը եվրոպական երկրներ, նաև ՌԴ»,- նշեց ակումբի հյուրը` հավելելով, որ այս քայլերի մասին առաջիկայում կտեղեկացնեն:
Անդրադառնալով ՀԱԿ-ին, դեռևս նրա մաս կազմող «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավարը նշեց, որ իրենք կմնան կոնգրեսում այնքան ժամանակ, քանի դեռ դեմ առ դեմ չեն հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին ու թույլ տված սխալների մասին չեն ասել նրան: «ՀԱԿ-ը «դեֆակտո» կա ,«դեյուրե» չկա: Մեկ տարի է, ես պահանջում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես լիդեր, գա և ասի, թե ինչ ենք անելու: Բայց նա չի գալիս, մի ինչ-որ խմբի հետ… մենք անվստահելիների ցանկում ենք»,- փաստեց բանախոսը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ