Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»

«Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս»
21.12.2012 | 01:01

Լևոն Ազատի ՍԱՐԳՍՅԱՆ

-Պարոն Սարգսյան, Ձեր ընտանիքում ամենաընդունակ երեխան երեք եղբայրներից ո՞ր մեկդ է եղել:
-Ծնողներիցս հարցրեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում:
-Իսկ ո՞վ էր ձեզնից ավելի լավ հաշվում. այսօր արդեն տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը, մինչև այս էնդշպիլը, բոլոր գործընթացները «նա բիս» հաշվեց:
-Բա, եթե ինքը գտնվում է քաղաքականության մեջ, պե՞տք է հաշվի, թե՞ ոչ. բա ո՞վ հաշվի, եթե ոչ ինքը:
-Իսկ ձեր մանկության օրերին այդ հատկանիշը, այդ ձիրքը նրա մեջ նկատո՞ւմ էիք:
-Իհարկե, նա մեր ավագ եղբայրն է: Կրտսեր եղբոր համար ավագ եղբայրը բոլոր բնագավառներում միշտ ձգտելի է:
-Իր ո՞ր հատկանիշն է Ձեզ համար ամենա-ամենաձգտելին:
-Բոլոր հատկանիշներն էլ, բայց հատկապես ազնվությունը, պարզությունը և բարությունը:
-Դուք փոքր ժամանակ մտածո՞ւմ էիք, որ ինքը կմեծանա, կդառնա «կոսմոնավտ»` նախագահ:
-Ոչ, իհարկե: Ես գիտեի, որ եղբայրս դպրոցն ավարտելուց հետո անպայման բարձրագույն կրթություն կստանա և հասարակության համար պիտանի մարդ կդառնա:
-Ինքն իր տեսակով Ձեր հո՞րն է նման, թե՞ մորը:
-Վայ, կդժվարանամ ասել, գիտե՞ք: Անկեղծ` դժվարանում եմ:
-Նրանցից ո՞վ էր ավելի «հումանիտար»:
-Կրթությո՞ւնը նկատի ունեք. նրանք երկուսն էլ բանվոր մարդիկ են եղել. 37 թվականը թույլ չի տվել, որ նրանք սովորեն:
-Չէ, հումանիստը նկատի ունեմ: ՈՒզում եմ հասկանալ` կարմայական կապով Ձեր մեծ եղբայրը դեպ ո՞ւր է գնում:
-Կարմայական կա՞պը որն է. էդ հնդկական տերմին է՞:
-Արևելյան փիլիսոփայական կատեգորիա է, Դուք դա շատ լավ գիտեք:
-Ես արաբագետ եմ, արաբագիտության մեջ կարմայական կապ չկա:
-Իսկ հե՞շտ է լինել նախագահի եղբայր:
-Չգիտեմ, երևի և՛ հեշտ է, և՛ դժվար:
-Ձեր եղբայրներից որի՞ն եք ավելի շատ սիրում:
-Երկուսին էլ: Էս ի՞նչ պրովոկացիոն հարցեր եք տալիս, ես չեմ հասկանում:
-Վերջին պրովոկացիոն հարցը. տեսակետ կա, որ քաղաքական «կոնկուրենտ ֆիրման» փորձում է Սերժ Սարգսյանի խիստ հաշվարկված ընթացքը կասեցնելու համար հետևյալ «պլան-բարբարոսը» կիրառել, հնարավորինս «ճ» կլասի թեկնածուներ առաջադրել` Սուրենավանից և այլ «ավաններից», որպեսզի նախագահական ընտրություններն անլրջանան, վերածվեն «կլոունադայի»: Որպեսզի գործընթացը փսորվի:
-Դե եթե, Ձեր բնութագրմամբ, «կոնկուրենտ ֆիրման», իմ հասկանալով` քաղաքական ընդդիմախոսները, ուժեղ է, թող դուրս գա և բաց դաշտում ընդդիմախոսի, պայքար մղի, իսկ եթե, Ձեր ասած, «ճ» կլասի թեկնածուներ են դնում, դա արդեն իրենց խնդիրն է:
-Դա նաև քաղտեխնոլոգիա է:
-Ես քաղաքագետ չեմ:
-«Կոնկուրենտ ֆիրման» ցանկանում է «այդով» հարցականի տակ դնել Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:
-Ինքը միշտ եղել է լեգիտիմ: Ինքը եղել է միշտ շատ լուրջ: Եվ անլուրջ թեկնածուների խնդիրն իր խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Եթե հասարակությունը զարգացած է ու կայացած, միշտ կլինեն լուրջ մրցակիցներ:


«Պրովոկացիոն» հարցերը`
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ