Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացնի

Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացնի
24.12.2012 | 19:47

Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով հին ժամանակներում նոր տարին նշում էին օգոստոսին: Դա պայմանավորված էր Հայկի` Բելի դեմ տարած հաղթանակով: Նոր տարին իր մեջ խորհուրդ ունի, որովհետև, ըստ ավանդության, Բաբելոնում ազգերը բաժանվեցին և 72 ազգերից ամեն մեկն հասավ այն վայրը, որտեղ պետք է բնակվեր: Երբ Հայկ Նահապետը օգոստոսի 11-ին սպանեց Բելին, այդ օրը դարձավ Նոր տարվա օր:

Ի՞նչ է խորհրդանշում «սուրբ ծնունդը»:
Հունվարի 6-ը Տիրոջ մանկան ծննդյան օրն է, նաև` փրկվող մարդու օրը «Աստված մարդացավ, որ մարդուն աստվածացնի, նրան ժառանգություն տա, երկնքի արքայությունը բացի նրա առաջ: Սա է բարձրագույն նպատակը Տիրոջ գալիք ծնունդի»,-ասաց քահանան` հիշեցնելով երիտասարդներին Աստծո խոսքը. «Ես ամենուրեք ձեզ հետ եմ, միայն թե դուք մնացեք նվիրյալ, անդավաճան և պահեք բոլոր սրբազան ավանդությունները: Միշտ հիշենք` մեր երկիրը դրախտային է եղել, մեր երկիրը Հայկի երկիրն է եղել: Մեր երկիրը այն երկիրն է, որի հետ Աստված գործ ունի, իսկ այդ գործին մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք, որպեսզի սիրով և օրհնոթյամբ լցվենք»:
Տեր Բաբկենը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 22-ին, սբ. Սարգիս եկեղեցում տոնական արարողություն (պատարագ) կլինի: Պատարագի ավարտին, թեմի առաջնորդ Նավասարդ սրբազանն իր հայրապետական օրհնությունը կտա բոլոր ընտանիքներին:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ