Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՅԴ-ն էլ բոյկոտեց

ՀՅԴ-ն էլ բոյկոտեց
26.12.2012 | 15:54

ՀՅԴ-ն ևս կողմնորոշվեց: Սեփական թեկնածու նախագահական ընտրություններում չի առաջադրի և ոչ մեկին էլ չի սատարի: Համարյա թե՝ ԲՀԿ: Այսօրվա ասուլիսում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարել է, թե քաղաքական զարգացումները ուսումնասիրելով, դաշնակցությունն արձանագրում է, որ միասնական թեկնածուով հանդես գալու պլատֆորմ ձևավորվեց, սակայն համախմբում տեղի չունեցավ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ