Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

10 քաղաքներ, որոնք սպասում են ձեզ

10 քաղաքներ, որոնք սպասում են ձեզ
03.01.2013 | 14:26

Տաս քաղաքներ, ուր պետք է այցելել Օձի տարում:

1.Սան Ֆրանցիսկո. իր հայտնի բլուրներով, հիասքանչ կամուրջներով, կանաչապատ տարածքներով քաղաքը շարունակում է հրապուրել զբոսաշրջիկներին: 2013-ին Սան Ֆրանցիսկոյում են անցկացվելու ԱՄՆ գավաթի 34-րդ խաղերը:
2.Ամստերդամ. 2013-ին Նիդեռլանդների մայրաքաղաքում տարեդարձերի ու տոների մեծ ցուցակ կա: Նախ` ջրանցքների հանրահայտ օղակի 400-ամյակը, ապա Վինսենթ վան Գոգի 160-ամյակը և նրա թանգարանի 40-ամյակը, 10-ամյա վերանորոգումից հետո բացվում է պետական թանգարանը, թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` լավագույններից մեկը աշխարհում, նշում է իր 125-ամյակը: Եվ հետո` Ամստերդամը միշտ էլ հմայիչ է իր գոթական ոճի տաճարներով ու սրճարաններով:
3.Հայդարաբադ. նրանց համար, ովքեր արդեն եղել են Աքրայում, կարող է հետաքրքրել և այս քաղաքը` իր պալատներով, այգիներով, զուտ հնդկական կոլորիտով, բայց` եվրոպական մակարդակով:
4.Լոնդոնդերի. չշփոթեք Լոնդոնի հետ: Լոնդոնդերին 2013-ին հայտարարվել է Մեծ Բրիտանիայի մշակութային մայրաքաղաք, այս տարի Լոնդոնդերիում կանկացվի 10-օրյա իռլանդական փառատոնը, կլինեն հարյուրավոր այլ տոներ, երաժշտական ու պարային երեկույթներ, ջազ փառատոներ:
5.Պեկին. մայրաքաղաքը միշտ էլ եղել է Չինաստանի մշակութային և գեղարվեստական կենտրոնը, 2013 թ. ևս Պեկինը զբոսաշրջության ձգողականության դաշտում է: Եվ պատճառը միայն այն չէ, որ Պեկինի կենտրոնում նշանավոր Փակ պալատներն են, որտեղ հիմա կայսրեր չեն բնակվում, բայց կայսերական է ամեն ինչ: Բացի այդ` Պեկինից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա դուք կարող եք հայտնվել չինական մեծ պարսպի կողքին ու նույնիսկ վրա:
6.Քրիստչերչ. Նոր Զելանդիայի «Այգի քաղաքը» արագ վերականգնվում է ավերիչ երկրաշարժից հետո: Համադամասերներին քաղաքը կզարմացնի խոհանոցների բազմազանությամբ, կենդանի երաժշտություն կարելի է ունկնդրել ցանկացած սրճարանում ու ռեստորանում:
7.Հոբարտ. 2013 թ. զբոսաշրջիկներին կձգի Թասմանյան թանգարան-պատկերասրահը, որտեղ անցկացվելու է Աշխարհի թատրոն ցուցահանդեսների շարքը: Փարիզյան Ժորժ Պոմպիդուի կենտրոնի նախկին տնօրեն Ջին-Հյուբերտ Մարտինի գլխավորությամբ:
8.Մոնրեալ. 2010 թ. Մոնրեալը ճանաչվել էր աշխարհի ամենաերջանիկ բնակչությամբ քաղաք, 2011-ին աշխարհի ամենահարուստ քաղաք: 2013-ին Մոնրեալում կբացվի Գրևին մոմե արձանների թանգարանը, «Զրո կետ» նոր հյուրանոցը, կանցկացվեն Արվեստների պալատի 50-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններ:
9.Ադիս Աբեբա. Եթե Աֆրիկան ձեզ համար սկսվել է Կահիրեով, դուք անպայման պիտի լինեք Ադիս Աբեբայում, որ նշանակում է Նոր ծաղիկ, և վաղուց արդեն դարձել է մայրցամաքի դիվանագիտական կենտրոնը, բացի այդ` արևելյանի ու արևմտյանի հետաքրքիր համադրումներ կարող է ձեզ հրամցնել:
10.Պուերտո Իգուազու. Եթե դուք ծնվել եք ջրային նշանի տակ, ասենք, Ձուկ եք, Խեցգետին, Ջրհոս, դուք պիտի տեսնեք Ֆոզ դե Իգուազու ջրվեժը, որ մեկն է բնության յոթ հրաշալիքներից:
Այս քաղաքներում դուք կարող եք լինել, եթե արդեն եղել եք Հռոմում, Փարիզում, Վիեննայում, Ֆլորենցիայում, Վենետիկում, Ստրասբուրգում, Պրահայում, Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Ցյուրիխում: Կամ` չեք եղել, բայց ամեն ինչ առջևում է:

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ