Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Որտե՞ղ կլինի Ուգո Չավեսը հունվարի 20-ին

Որտե՞ղ կլինի Ուգո Չավեսը հունվարի 20-ին
08.01.2013 | 12:09

Հունվարի 10-ին նշանակված է Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեստի երդմնակալության արարողությունը, որը կարող է հետաձգվել, քանի դեռ ընտրված նախագահը բուժվում է Հավանայում: Քաղցկեղի դեմ հերթական վիրահատությունը տարած նախագահի առողջության կտրուկ վատացման լուրերը հերքել է Վենեսուելայի փախնախագահ Նիկոլաս Մադուրոն:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ