Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

Քարզայը և Օբաման կհանդիպեն ուրբաթ

Քարզայը և Օբաման կհանդիպեն ուրբաթ
08.01.2013 | 12:29

Եռօրյա այցով ԱՄՆ ժամանած Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ տեղի կունենա ուրբաթ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը։
Սա Օբամայի վերընտրությունից հետո առաջին հանդիպումն է Աֆղանստանի նախագահի հետ։ Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է ՆԱՏՕ-ի հիմնական ուժերի դուրսբերումն Աֆղանստանից, որը պետք է ավարտվի 2014 թվականին։ Քննարկվելու է այն հարցը, թե քանի ամերիկացի զինվոր է մնալու ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո։ Տարբեր աղբյուրներ նշում են 3 հազարից մինչև 20 հազար թիվը։
Միաժամանակ Օբամայի վրա ճնշում են գործադրում ոչ միայն դեմոկրատները, այլև հանրապետականների մի մասը, որպեսզի ԱՄՆ զորքերը որքան հնարավոր է շուտ դուրս բերվեն Աֆղանստանից։

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ