Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Վերադարձ դեպի ապագա, մեկ ձայնը` 20 դոլարով և մեկն անվճար». կընտրի՞ Բագրատյանն այս կարգախոսը

«Վերադարձ դեպի ապագա, մեկ ձայնը` 20 դոլարով և մեկն անվճար». կընտրի՞ Բագրատյանն այս կարգախոսը
09.01.2013 | 20:07

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը երեկ «Facebook» սոցցանցի իր Էջում դիմել է «ֆեյսբուքահայությանը`» խնդրանքով, օգնել, առաջարկություններ անել նախընտրական լոզունգների (կարգախոսի) ընտրության հարցում:

Ստացվել է շուրջ 82 կարգախոս: Դրանցից ընտրվել է 29-ը:
Հ. Բագրատյանի հավանությանն արժանացած կարգախոսերից մի քանի հետաքրքիր և օրիգինալ օրինակներ ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը: Դրանք են. «Ապրել հնարավոր է, ձեզ մի կոտորեք», «Հրանտ Բագրատյան. և օլիգարխիան հանձնվում է»,
«Սա դեռ Հայաստանի վերջը չի», «Back to the future, By one vote for 20$, get one for free» (թարգմանվում է այսպես` «Վերադարձ դեպի ապագա, մեկ ձայնը` 20 դոլարով և մեկն անվճար»), «Մեջք մեջքի որ տանք Սերժին շուռ կտանք», «Քվեարկիր հեռացածների վերադարձի համար», «Բավ է նվնվալ, գործ է պետք անել» և այլն: Կընտրի՞ սրանցից որևէ մեկը Հ. Բագրատյանը, դժվար է ասել:
Վերը թվարկած և չթվարկած 29 կարգախոսերից, արդյունքում ընտրվել է չորսը, որոնք շուտով կհայտնվեն պաստառների և գովազդային
վահանակների վրա: «Խնդրում եմ, երկօրյա ժամկետում ինձ տեղյակ պահել այն դեպքերի համար, երբ կա հեղինակային իրավունքի հավակնություն: Նման կարգախոսերը մենք կբացառենք», -նշել է իր «ուղերձում» Հ. Բագրատյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ