Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոչխարների հետևից գնացող ժողովուրդը չի կարող թառ ունենալ»

«Ոչխարների հետևից գնացող ժողովուրդը  չի կարող թառ ունենալ»
11.01.2013 | 00:20

Երեկ «Իրատես de facto» ակումբում մշակութային կողոպուտի մասին էին խոսում «Տկզար» համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԸ և «Շարական» համույթի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏԸ: Մտավորականներին խիստ մտահոգել է ադրբեջանցիների հերթական կեղծարարարությունը՝ թառ նվագարանը որպես ադրբեջանական ազգային նվագարան ճանաչելը: «Ադրբեջանը կեղծում է ոչ միայն հայկական, այլև համայն մարդկության մշակույթը: Սրա դեմ ոչ միայն հայերը, այլև միջազգային հանրությունը պիտի խոսեն: Ադրբեջանը երկու հարստություն, բրենդ ունի՝ նավթ և սուտ: Գնալով նավթը պակասում է, իսկ սուտը՝ շատանում: Սա է վտանգավորը: Ավելին. Ադրբեջանն ականապատել է մշակութային դաշտը: Այդ կեղծիքի գեներատորի «վինտիլը» պիտի փակել, որովհետև մեր կյանքը չենք նվիրելու առանձին փաստերը հերքելուն»,- նկատեց Դանիել Երաժիշտը՝ ընդգծելով, որ ոչ թե հիվանդությունը պիտի բուժել, այլ հիվանդին: Նա ներկայացրեց բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են պատմական իրողությունները խեղաթյուրելու, այլ ազգերի մշակութային հարստությունը սեփականացնելու մասին: Բանախոսը, համադրելով դրանք, հռետորական հարց հնչեցրեց՝ ադրբեջանական երաժշտությունը ո՞ւմ լեզվի վրա է հիմնված: «Քոչվոր ազգը չի կարող ունենալ թառ նվագարան, որովհետև թառը պատրաստում են թթենուց: Նրանք պիտի նստակյաց կյանք վարեն, ծառ տնկեն, բա ո՞վ պիտի զբաղվի թալանով: Նրանք ժամանակ չունեին, որ թոնիր սարքեին, լավաշ ունենային: Խաշնարած են: Ոչխարների հետևից գնացող ժողովուրդը չի կարող թառ ունենալ` այդ աստվածային գործիքը»,- համոզված է Դանիել Երաժիշտը և վստահ, որ իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է պետական մոտեցում: Նրան համակարծիք է նաև Կառլեն Միրզոյանը, ով նաև այս առնչությամբ հանդիպում է ունեցել նախագահի հետ և ներկայացրել իր առաջարկությունները:
«Խոսակցությունը դեռ գործ չէ, արձագանք չէ: Պետք է ֆիլմ նկարահանել և այն ոչ թե հայերեն պիտի լինի, այլ ռուսերեն, անգլերեն: Քանի որ ամեն ինչ անում ենք հայերեն, ու աշխարհը տեղյակ չէ մեզանից: Այս ամենին լուրջ, պետական մոտեցում է պետք»,- ընդգծեց Միրզոյանը՝ հավելելով, թե իր առաջարկներից մեկն էլ այն է, որ պիտի կազմակերպել մշակույթների զարգացման գիտաժողով, որտեղ մեր խնդիրները պիտի ներկայացնեն օտարները:
«Երբ դրամ, փաստաթղթեր են կեղծում, մեծ պատիժ են ստանում: Երբ հոգևոր արժեքն են աղավաղում, որ մարդկությանը պահում է, ոչ մի պատիժ չի հասնում: Սա էլ բնութագրում է մեր այսօրվա նյութապաշտության մթնոլորտը»,- ցավով արձանագրեց Դանիել Երաժիշտը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ