17.04.2015|
11:30
Օրեր առաջ մի զարմանալի երազ տեսա։ Երա՞զ էր, թե՞ իրականություն։ Իբրև թե նորից «հոգուս քարտեզում» նշխարված՝ իմ նախնիների ծննդավայրում էի՝ Մշո Խաստուր շենում, և մտովի բառ առ բառ ասես շշնջում էի հայրենակցիս՝ բանաստեղծ, արձակագիր Ռաֆայել Սահակյանի «Էրգիրը տեսա հորս աչքերով» գրքի ցավամռունչ տողերը.