Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Թվերի լեզվով

    Թվերի լեզվով

    03.05.2023| 21:02
    1879 թ. Բայազետում սպանվել է 1400 Հայ: 1876 թ. Ալաշկերտի 122 գյուղերից 111-ը հողին են հավասարեցնում սպանում բոլոր բնակիչներին: 1894 թ. Սասունում սպանվել է 12 000 հայ:
  • Հակասական ժամանակների բարդ ճակատագրով գեներալը

    Հակասական ժամանակների բարդ ճակատագրով գեներալը

    03.05.2023| 20:41
    Ուկրաինայի, Ուզբեկստանի ԽՍՀ-ների պետանվտանգության ժողովրդական կոմիսարիատները գլխավորելու կողքին եթե հավասարության սկզբունքով դիտարկում ենք նաև Վրաստանի մաս կազմած Աբխազիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ՆԳԺԿ-ի թիվ մեկ դեմք լինելը, ստացվում է, որ առանձին վերցրած մեկ երկրի պետանվտանգության համակարգի պատմության մեջ խորհրդային անվտանգության գեներալ-լեյտենանտ Հմայակ Քոբուլովը երեք հանրապետության համապատասխան կառույց ղեկավարած միակ գործիչն է։
  • «Մեկը միլիոնուկես-ից»

    «Մեկը միլիոնուկես-ից»

    01.05.2023| 10:08
    Ես յոթ տարեկան էի, եղբայրս` երեք: Գաղթի ճանապարհին կորցրել էինք մեր մեծ ընտանիքը: Մեր հարազատներից շատերին դաժանորեն սպանել էին մեր իսկ աչքի առաջ: Դեր- Զորի կիզիչ արևների տակ թափառում էինք. անվերջանալի ու մղձավանջային «ճամփորդություն»… Շուտով փոքրիկ եղբորս ուժերն ու համբերությունը սպառվեցին: Նա ի վիճակի չէր քայլ անգամ անելու, իսկ ես այլևս ուժ չունեի՝ նրան գրկած տանելու: Շատ խնդրեցի, որ մեզ հետ դեպի անէություն քայլող մարդիկ գրկեին եղբորս, սակայն նրանք բոլորովին անհաղորդ մնացին իմ աղերսներին... նրանք, ասես, այլևս կենդանի չէին: Նրանք այլևս դադարել էին երկինք նայել. վախենում էին, թե այն փուլ կգա իրենց գլխին:
  • «Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին  1895-97 և 1909 թվականների հայկական սոսկալի սպանդին և 1915 թվականի հայոց զարհուրելի կոտորածին»  Դեյվիդ ԼԼՈՅԴ ՋՈՐՋ

    «Բրիտանական կայսրության գործողությունները անխուսափելիորեն հանգեցրին 1895-97 և 1909 թվականների հայկական սոսկալի սպանդին և 1915 թվականի հայոց զարհուրելի կոտորածին» Դեյվիդ ԼԼՈՅԴ ՋՈՐՋ

    29.04.2023| 09:49
    Ճանաչու՞մ եք այս եվրոպացուն: Կարդացեք, թե ով է նա և ինչ է արել ու ասել հայերի և հայկական ջարդերի մասին: Դեյվիդ Լլոյդ Ջորջ` անգլիացի պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։
  • «Իմ աշխատանքը, իմ երազանքը մնաց անավարտ»

    «Իմ աշխատանքը, իմ երազանքը մնաց անավարտ»

    28.04.2023| 10:39
    1919 թ. գարնանը Զորավար Անդրանիկն իր զորքով լեռնանցում կատարելով Զանգեզուրի վրայով` բռնեց Արարատյան դաշտի ուղղությունը: Հասնելով Էջմիածինի տաճարի պատերի տակ` բոլորը հոգնատանջ նստեցին, վայր դրեցին զենքերը, ամբողջ ռազմական հանդերձանքը, իրենց մոտ եղած հայկական քաղաքների դրոշակները: Բոլորը շունչները պահած սպասում էին Զորավարի խոսքին, և ահա նա խոսեց.
  • Արևմտյան տերությունները մոռացան հայերին տված խոստումներն էլ, հայկական հարցն էլ

    Արևմտյան տերությունները մոռացան հայերին տված խոստումներն էլ, հայկական հարցն էլ

    27.04.2023| 22:44
    Արևմտյան տերությունները, որոնք ամբողջ 19-րդ դարի ընթացքում ամեն ինչ արեցին, որ խանգարեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը, իրենց քաղաքականությամբ նպաստեցին արևմտահայության ոչնչացմանն ու տեղահանմանը, Լոզանի կոնֆերանսում մի քանի «հայանպաստ» հայտարարություններով ճնշում գործադրեցին Թուրքիայի վրա և հասան իրենց նպատակին: Լոզանի կոնֆերանսում արևմտյան տերությունները Հայկական հարցը սահմանափակեցին տեղահանված հայերի համար Թուրքիայի տարածքում «օջախ» ստեղծելու դատարկ խոսակցություններվ և, ի վերջո, մոռացան հայերին տված խոստումներն էլ, Հայկական հարցն էլ: Նախորդ էջերում նշվել է, որ Ամերիկայի հասարակական կարծիքը ջերմորեն էր վերաբերում Հայկական հարցի արդար լուծման գաղափարին: ԱՄՆ-ի կառավարությունն էլ դրան համապատասխան հանդես էր գալիս հայանպաստ հայտարարություններով և պաշտպանում էր Թուրքիայի տարածքում հայկական օջախ ստեղծելու առաջարկությունը:
  • Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն

    Ճիշտ է ասված` ոմանք ծնվում են մեծ, ոմանք հասնում են մեծության, ոմանց տրվում է մեծություն

    27.04.2023| 22:27
    Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն և անցավ անմահների շարքը: 1990 թ. էր, հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, որը խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգևոր նոր ֆիլմի մասին: Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով ընդունում է հյուրերին եւ պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու փոքրիկ զրույցից հետո խնդրում է անջատել տեսախցիկը ասելով, որ հետաքրքիր պատմություն է անելու, այնպիսի բան, որ երբեք ոչ մի տեղ չեն լսի:
  • «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը»

    «Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը»

    27.04.2023| 10:18
    Այսօր տպարանից ստացվել է Վլադիմիր Պետրոսյանի «ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» նոր աշխատությունը։ Ստորև ներկայացվում է գրքի «Հեղինակի Կողմից» առաջաբանը։
  • Հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման 300-ամյակի առթիվ

    Հայ ժողովրդի ազատագրական շարժման ռուսական կողմնորոշման 300-ամյակի առթիվ

    26.04.2023| 22:25
    Նախ, այն մասին, թե ինչպես է առաջացել հայ ազատագրական շարժման մեջ արևմտյան կողմնորոշումը։
  • 1915-ին  ո’չ  մի թուրք   հայ երեխայի  չի  փրկել

    1915-ին ո’չ մի թուրք հայ երեխայի չի փրկել

    26.04.2023| 22:19
    Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, և հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
եկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
24.04.2024