Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիայում ոչնչացվել են ընդդիմադիր ուժեր

Սիրիայում ոչնչացվել են ընդդիմադիր ուժեր
13.01.2013 | 16:25

Սիրիական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Հալեպի մոտակայքում գտնվող Քաշիշ ռազմական օդանավակայանի վրա։ Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, հետապնդման ընթացքում գրոհայինների ջոկատն ամբողջությամբ վնասազերծվել է։
Կառավարական զորքերն ապստամբներին հետապնդում են նաև Դամասկոսի մատույցներում։ Երեկ ոչնչացվել են նրանց երկու հենակետեր մայրաքաղաքի հարավում։

Դիտվել է՝ 1264

Մեկնաբանություններ