USD486.78
EUR574.01
RUB8.17
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Երբ գարին ընկույզի չափ կդառնա

Երբ գարին ընկույզի չափ կդառնա
13.01.2013 | 16:48

Չէ, չէ, վերնագիրը սխալ է գրված: Պիտի լինի այ այսպես՝

Երբ մարդը ոստիկան կդառնա կարգ ու կանոն հաստատելու նպատակով, այլ ոչ թե անկարգությունների հաշվին փող աշխատելու համար:

Երբ մարդը դատավոր կդառնա արդարութուն հաստատելու նպատակով, այլ ոչ թե անարդարության հաշվին փող աշխատելու համար:

Երբ մարդը բժիշկ կդառնա մարդկանց բուժելու և հիվանդությունները կանխելու նպատակի համար, այլ ոչ թե հիվանդության հաշվին փող աշխատելու համար:

Երբ մարդը դասախոս կդառնա ուսանողին սովորել սովորեցնելու նպատակի համար, այլ ոչ թե ուսանողի սխալների հաշվին փող աշխատելու համար:

Երբ մարդը իշխանավոր կդառնա տեր լինելու նպտակով, այլ ոչ թե տիրակալ լինելու նպատակով: Երբ Տեր կլինի տիրություն անելու նպատակով, այլ ոչ թե տիրելու նպատակով: Իսկ տիրություն անել նշանակում է հոգ տանել, ոչ թե շահագործել: Իսկ հոգ տանելու համար պետք է ընդամենը սիրել:

...

Ու վերը նշված նպատակների համար էլ պետք է ընդամենը սիրել:

Ու այդ ժամ Մհերի դուռը կբացվի ու նա դուրս գալով կասի՝ բարի լույս, իմ երջանիկ ազգ:

Քանզի երջանիկ լինելու համար պետք է նախ և առաջ կարողանալ սիրել և այդ սերը ուղղորդել տեր լինելու, ոչ թե տիրակալ լինելու ուղղությամբ: Ու այդժամ բոլոր նեղացած գնացածների դռներն էլ կբացվեն ու նրանք կասեն՝ ներիր մեզ իմ երջանիկ ազգ, և թույլ տուր վերադառնալ ու ոչ թե վայելել քո երջանկությունը, այլ տեր լինել քո երջանկությանը:

Սիրեք:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 69299

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ