Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին

Գվատեմալայում սպանել են հերթի մեջ գտնվող քաղաքապետին
15.01.2013 | 11:30

Գվատեմալայի արևելքում գտնվող Խուտիապա բնակավայրի քաղաքապետը գնդակահարվել է այն պահին, երբ սպասում էր վարսահարդարի մոտ մտնելու իր հերթին։ Ականատեսները պնդում են, որ Կարլոս Էնրիկե Կաստիլոն սպանվել է երկու անհայտ տղամարդկանց կողմից, որոնք կրակել են 6 անգամ, այնուհետև փախուստի դիմել մոտոցիկլետով։
Սպանության նախորդող օրերին Գվատեմալայի նախագահ Օտո Պերեսա Մոլինան, ելույթ ունենալով իր մեկամյա պաշտոնավարման տարեդարձի առթիվ, հայտարարել էր, որ երկրում նկատվում է հանցագործության մակարդակի կտրուկ աճ։ Ըստ նրա սպանությունների թիվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ մարդկանց առևանգումները նվազել են 3 անգամ։
Գվատեմալայում հանցագործությունները հիմնականում կապված են թմրանյութերի ապօրինի առևտրով զբաղվող խմբավորումների հետ։

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ