Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Առևտրի մեծածախն է լավ»

«Առևտրի մեծածախն է լավ»
15.01.2013 | 14:14

Քոչարյանը վերջապես «երևաց»: «Երևումը» մեկ առանցքի շուրջ է. առերևույթ` իր չվերադարձի, իսկ իրական բովանդակությամբ` իր վերադարձի և միայն` իր վերադարձ:

Տեքստը սկսվում է Սերժ Սարգսյանի, նախագահական ընտրությունների ապագնահատակով` «քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է»:
Կարելի էր այսքանով ավարտված համարել ասելիքը, որովհետև ոգին արդեն պարզ է, ներքին շերտում նա ահավոր դժգոհ է, զայրացած, արհամարհում է այդ քաղաքական վիճակն էլ, դրա տերերին էլ:
Բայց պարզվում է` շարունակությունն էլ ավելի հետաքրքիր ու «խորն» է. Քոչարյանը երբեք այդքան խորը, «կոդային» ու կուտակային չի եղել. ամեն բառի տակից ոգիներ են ժայթքում:
Ասում է` երկու «ղարաբաղցի» ընկերներ (ի դեպ. Վազգենն էլ իր եղբայրն էր, չէ՞) չպետք է պայքարեն միմյանց դեմ: Իսկ թե մինչև հիմա ինչ էր անում Քոչարյանը, երբ մենք ստույգ գիտենք, որ Սերժ Սարգսյանի և իր միջև պայքարն առաջին հերթին այն պատճառով էր, որ ինքը այդպես էլ «չճանաչեց» երրորդ նախագահին, որպես նախագահ, և նույնիսկ տանը նստած ժամանակ ինքն իրեն նախագահ էր զգում` բոլորի, այդ թվում և երրորդ նախագահի հանդեպ, կիմանա լոկ ինքը:
Բայց սա էլ չէ էականը. նա դրանով ասում է հետևյալը` հետո նորից ինձ` ղարաբաղցուս պիտի տաս իշխանությունը: 2018-ին (չնայած, հարցազրույցի երկրորդ մասում դեմ չէ վարչապետ լինելուն էլ, ոնց երևում է):
Ասում է` Սերժ Սարգսյանի «վերընտրվելու ցանկությունը հասկանալի է». ենթատեքստից դուրս է ծորում ռուսական տարբերակը, ուր Մեդվեդևը չցանկացավ «վերընտրվելու ցանկություն դրսևորել»` ժամանակին իրեն նախագահ «առաջարկած գործող նախագահի» և «տրոնը» հանձնեց Պուտինին:
«Երկրորդ» կետով նա ասում է` «չէի ցանկանում մասնակցել երեք նախագահների ծայրահեղ տհաճ, և վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»:
Օհո՜, ներեցեք: Այս ինչ սուբլիմացիա է: Եվ ի՜նչ խոստովանություն: ա) Նա իրեն ընդհնարացնելով ասում է «տհաճ», ասում է` «վնասակար»: Հետաքրքիր է` ի՞նչ էր անելու «տհաճ» ու «վնասակար»: Եվ հետո` ախր ինքն առաջադրվելու շանս չուներ: Ախր Ռուսաստանը, Բրյուսելը, ուր ուղարկել էր Գագիկ Ծառուկյանին, շանս չտվին իրեն առաջադրվելու: Հետ չքաշեցին Սերժ Սարգսյանին:
Եվ հետո` ինչու է նա իրեն իրավունք վերապահում խոսել ոչ միայն երկու նախագահ-ղարաբաղցի ընկերների, այլև առաջին նախագահ Տեր-Պետորսայնի անունից. մի բան գիտե՞ր, պայմանավորվածություննե՞ր ուներ իր հետ:
Երրորդ պատճառը, ընդհանրապես, ինչպես ասում են, վերջն է` քաղաքական կյանքը Հայաստանում վերածվել է «մանրածախ առևտրի» («առևտրի մեծածախն է լավ»` կասեր Վանոն), որի համարն ինքն իր գիտելքները (կարդացած գրքերը, թերևս նկատի ունի), «փորձը» չի ծախսի:
«Փորձը», հաստատ, պետք չէր օգտագործել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ