Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազիզ ԹԱՄՈՅԱՆ. «Սատարելու ենք Սերժ Սարգսյանին, և վերջ»

Ազիզ ԹԱՄՈՅԱՆ. «Սատարելու ենք Սերժ Սարգսյանին, և վերջ»
15.01.2013 | 16:36

Առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի եզդիական համայնքը կսատարի Սերժ Սարգսյանին` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Իսկ թե ինչո՞ւ են հենց գործող նախագահին ցանկանում սատարել, Ա. Թամոյանն այսպես հիմնավորեց. «ՀՀ նախագահը թույլ է տվել եզդիական համայնքին զարգացնել իր մշակույթը Հայաստանի տարածքում: Պետության պատվերով հրատարակվում են եզդիական գրքեր, այբբենարան ենք ստեղծել, 30-ից ավել դպրոցներում եզդիերեն առարկա է դասավանդվում: Դեռ էլի կբացվեն դպրոցներ, ռադիոյով, մեր մայրենի լեզվով հաղորդումներ ենք վարում: Եվ այս ամենի համար շնորհակալ ենք ներկա իշախանությանը : Մի՞թե դա քիչ է»: Վերջինիս խոսքով, ԽՍՀՄ-ի տարիներին իրենք քուրդ էին համարվում, իսկ այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում «բաժին» ունեն: Իսկ ընդհանրապես, իրենք միշտ էլ իշխանությունների կողքին են եղել և երբևէ լուրջ բողոք չեն ունեցել: Թեև, ճիշտ է, ինչպես հայերը, իրենք նույնպես ունեն սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, բայց միևնույն է, դա իրենց որոշման վրա չի ազդում` սատարելու են, և վերջ: Արդյո՞ք նախորդ նախագահներից գոհ չեն եղել Հայաստանի եզդիները:
«ՀՀ բոլոր նախագահներից էլ գոհ ենք եղել միշտ, ու առաջադրված թեկնածուների հանդեպ որևէ թշնամանք չունենք, բայց եթե հիմա Լևոն-Տեր-Պետրոսյանն էլ առաջադրի իր թեկնածությունը` ընդդեմ գործող նախագահի , միևնույն է, մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք լինելու»,-դարձյալ կրկնեց Ա.Թամոյանը, ընդգծելով, որ այդպես կվարվեին նույնիսկ այն դեպքում, եթե ՀՀ նախագահը իրենց «լավ աչքով» չնայեր:
Թեկնածուի հարցում վերջինիս ընդհանրացված մոտեցումը և բոլորի կողմից «որոշում կայացնելու» հանգամանքն իր պատճառն ունի. «Երեկ տեղի ունեցավ Եզդիների ազգային միության արտահերթ նիստ, որին մասնակցեցին Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերից եկած ներկայացուցիչները: Նիստի օրակարգում կար մի հարց` միության և նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների նկատմամբ: Եկանք ընդհանուր համաձայնության` մեկ մարդու պես մասնակցել ընտրություններին և ընտրել Սերժ Սարգսյանին: Բոլորն էլ համաձայնեցին այս որոշման հետ: Ես ուր գնացել եմ, բոլոր եզդիներն իրենց համաձայնությունն են տվել: Մենք, համենայն դեպս, կոչ ենք անում` ով չի համաձայնի` իր խնդիրն է»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ