Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ. «Հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում»

Հայկազուն ԱԼՎՐՑՅԱՆ. «Հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում»
15.01.2013 | 18:33

«Հայ-վրացական հարաբերություններում կան հակասություններ, որոնք դեռևս առաջիկա տասնամյակում հարթվելու հեռանկար չունեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չի կարող մտցնել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը: Վերջինիս նման եզրահանգման պատճառը, Վրաստանի կողմից տարիներ առաջ որդեգրած խորամանկ քաղաքականությունն էր, որի համաձայն իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորվեցին, և դա այն դեպքում, երբ նա քաջատեղյակ էր Հայաստանի` այդ երկրների նկատմամբ ունեցած թշնամական վերաբերմունքի մասին:

Վրացագետը կարծում է, որ Վրաստանի «բացասական» քայլերից է, օրինակ կառուցվող Կարս-Բաքու երկաթգիծը, ինչը, ըստ նրա,

Հայաստանը մեկուսացնելու նպատակներ է հետապնդում: «Հայաստանի հետ կոմունիկացիան, բացառությամբ ավտոճանապարհի, այնքնա էլ բարենպաստ չէ: Վրաստանը սիրով ստանձնեց Հայաստանը մեկուսացնելու պարտավորությունը և սիրով կատարում է այն»,-նշեց բանախոսը:

Վերջինս խոսքով, Վրաստանի վարչապետի առաջին երեք այցերը տարածաշրջան` Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, պատահական չեն և նպատակ ունեն տարածաշրջանում առկա խնդիրները լուծել: «Հաջորդ այցը ԱՄՆ է լինելու: ԱՄՆ-ը կարևորագույն գերտերություններից մեկն է, որը ոչ միայն շահեր ունի տարածաշրջանում, այլև կարողանում է ազդել պետությունների փոխհարաբերությունների և ուժերի ընդհանուր դասավորվածության վրա»,-ասաց Հ. Ալվրցյանը: Նա գտնում է, որ Հայաստանը ունի բոլոր իրավունքները հետաքրքրվելու Ջավախքի իր բոլոր հայրենակիցների ճակատագրով, մինչդեռ «հայկական կեցվածքը հայտարարություններից այն կողմ չի անցնում, ինչը վրացական կողմին իրավունք է տալիս էլ ավելի խորացնել ճնշումները բոլոր ոլորտներոմ»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ