Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանի վարչապետի առաջին այցը Հայաստան՝ սկանդալների համապատկերում

Վրաստանի վարչապետի առաջին այցը Հայաստան՝ սկանդալների համապատկերում
16.01.2013 | 13:26

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Ակակի Մինաշվիլին պահանջում է արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հրաժարականը: Խմբակցությունը բացատրություն է պահանջում նախարարից Լիտվայում` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Ադրբեջանական և վրացական լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, որ նախարարը Լիտվայի խորհրդարանում Եվրոպական ակումբի և տեղեկատվական գրասենյակի կազմակերպած քննարկման ժամանակ պատասխանելով այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հարցին` ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

2013-ին սա արդեն երկրորդ միջադեպն է` Վրաստանի պատրիարք Իրակլի Երկրորդի և Կովկասի մահեդականների առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեի հանդիպման տեղեկատվությունից հետո, որը պատրիարքարանի աշխատակիցները հերքեցին: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը` ճշտելով, որ վիլնյուսյան քննարկման ընթացքում նախարարը դեսպանի հարցին պատասխանելով` նշել է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա որևէ կերպ չի կապել Լեռնային Ղարաբաղի հետ և Լեռնային Ղարաբաղը չի էլ հիշատակել: Վարչապետը դեռ չի պատասխանել պատգամավորներին` նախարարի հետ խոսելու անհրաժեշտությամբ հիմնավորելով հապաղումը: Պատգամավորները մտավախություն են հայտնել, որ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը վտանգում է Վրաստանի վարչապետի ծրագրված այցը Հայաստան: Այնուամենայնիվ, վարչապետի մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ հունվարի 17-ին Բիձինա Իվանիշվիլին Հայաստան կգա, նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի և վարչապետի հետ:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Մեկնաբանություններ