Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի

Վրաստանը պետք է չեզոքություն պահպանի
16.01.2013 | 13:28

Իրակլի Երկրորդի ընկերության նախագահ Արչիլ Չկոիձեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Վրաստանի կառավարությունը պետք է չեզոք դիրք ունենա: «Վրաստանն այս հարցում պետք է չեզոքություն պահպանի` մեր երկրում ապրում են ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայազգի քաղաքացիներ, մեր մերձավոր հարևանը ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանն է: Այդ պատճառով էլ չի կարելի ղարաբաղյան կոնֆլիկտի վերաբերյալ հօգուտ որևէ երկրի հայտարարություն անել»,-ասել է Չկոիձեն` անդրադառնալով Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին ադրբեջանական լրատվամիջոցներով վերագրված հայտարարությանը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ