Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

140000 ստորագրություն՝ հօգուտ նոր օրինագծի

140000 ստորագրություն՝ հօգուտ նոր օրինագծի
16.01.2013 | 13:37

«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորներ Դմիտրի Գուդկովը, Իլյա Պոնոմարյովը, Վալերի Զուբովը ՌԴ Պետական Դումայի քննարմանն են ներկայացրել նոր օրինագիծ, որով չեղյալ է համարվում ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուս որբ երեխաներին որդեգրելու արգելքը: Հեղինակները իրենց օրինագծի հիմք են համարում 140000 ստորագրությունները, որ հավաքվել են Դումայի 2012-ի վերջին նիստում ընդունած օրենքի դեմ: «Օրինագիծը անհրաժեշտ է ընդունել որբ երեխաների իրավունքները պաշտպանելու համար, անկախ որդեգրողների ազգությունից և քաղաքացիությունից` երեխաները իրավունք ունեն լիարժեք ընտանիքում ապրել: Որբ երեխաների որդեգրման իրավունքը չպետք է կախված լինի երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական կամ այլ հակասություններից»` գրված է օրինագծի հիմնավորման մեջ: Պետդումայի հանձնաժողովում օրինագիծը կարող է քննարկվել հունվարի 18-ին:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Մեկնաբանություններ