Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խոսնակը չխոսեց

Խոսնակը չխոսեց
16.01.2013 | 16:36

Բրուսելյան այցի ամփոփումը, ըստ ամենայնի, պետք է պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանն աներ, սակայն վերջինս որոշել էր չխոսել: Եվրոպական հանդիպումների տպավորությունները լրագրողներին ներկայացրին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը: Հարցին, թե ինչու Հովիկ Աբրահմայանը չի խոսում այցի մասին, Արտակ Զաքարյանը նկատեց. «Մենք նրա կողմից լիազորված ենք ներկայացնելու ողջ պատվիրակության մոտեցումները, աշխատանքները: Այնպես որ, այստեղ որևէ բան տեսնելու խնդիր չկա»: Կորյուն Նահապետյանն էլ հավելեց, որ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, որ ԱԺ նախագահն է ասուլիս հրավիրել:
Պատգամավորների դիտարկմամբ` հանդիպումներն անցել են ջերմ, բարեկամական մթնոլորտում, քննարկվել են Հայաստան-ԵՄ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ԼՂՀ հիմնախնդրին և այլ թեմաներին առնչվող հարցեր: Չեն շրջանցվել նաև ՀՀ ներքաղաքական հարցերը, մասնավորապես նախագահական ընտրությունների թեման: Բանախոսների տեղեկացմամբ` ԵՄ-ը դիտորդներ է ուղարկելու Հայաստան` ի դեմս իր պատգամավորների:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ