Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ընդդիմությունը կոչ է անում Չավեսին խոսել ժողովրդի հետ

Ընդդիմությունը կոչ է անում Չավեսին խոսել ժողովրդի հետ
17.01.2013 | 11:37

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Միրանդա նահանգի ղեկավար Էնրիկե Կապրիլեսը, երեկ նախագահ Ուգո Չավեսին կոչ է արել անձամբ դիմել ժողովրդին և բացատրել, թե ինչ է տեղի ունենում երկրում իր բացակայության ժամանակ։ «Ես կոչ եմ անում Չավեսին հայտնվել և դիմել Վենեսուելային՝ պատմելով, թե ինչ է տեղի ունենում կառավարության հետ, քանի որ այսօր Վենեսուելայում անիշխանություն է»,- ասել է Կապրիլեսը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբից Չավեսը գտնվում է Կուբայում, որտեղ վիրահատվել է. հեռացվել է չարորակ նորագոյացություն։ Այժմ նա անցնում է վերականգնողական կուրս։

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ