Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է համարվում լիարժեք առողջ

Աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է համարվում լիարժեք առողջ
17.01.2013 | 15:58

Սպիրտային խմիչքի հաճախակի օգտագործումը ձևավորում է հոգեբանական ու ֆիզիկական կախվածություն` ալկոհոլիզմ: Ալկոհոլի չարաշահումը, ինչպես գիտենք, իր վնասակար ազդեցությունն է թողնում օրգանիզմի վրա, որից էլ առաջ են գալիս մի շարք հիվանդություններ:

Սրտաբան Տիգրան Պողոսյանը համոզված է, որ աշխարհում սրտանոթային հիվանդությունները մահացությամբ շարունակում են առաջին տեղում մնալ, իսկ դրան մեծ մասամբ նպաստում են ալկոհոլն ու սթրեսները: Ոչ միայն աշխարհում, նաև Հայաստանում, սրտանոթային հիվանդությունները «երիտասարդացել են»: «Եթե տարիներ առաջ 35 տարեկան մարդու մոտ սրտանոթային հիվանդության առկայությունը զարմանք էր առաջացնում, ապա հիմա երիտասարդների մոտ այն հաճախակի ու սովորական է դարձել»,- ասաց սրտաբանը: Նա տեղեկացրեց, որ Կանադայում կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից մարդու օրգանիզմի համար ամենաօգտակարը, թերևս, կարմիր անապակ գինին է, հավելելով, որ ֆիզիկական ակտիվությունը, սպորտով զբաղվելը, մաքուր օդն ու թթվածինը անչափ կարևոր դեր ունեն մարդու սրտի աշխատանքի համար (թեև այս հիվանդության զարգացման գործում պակաս կարևոր դեր չունեն ժառանգականությունն ու սխալ ապրելակերպը): «Մարդն իր առողջությունը լիարժեք պահպանելու համար իր սննդի մեջ օրական շուրջ 90 միկրո և մակրոէլեմենտներ, կենսաբանական ակտիվ նյութեր պիտի օգտագործի: Ես այդպիսի մարդ չգիտեմ, դա ուղղակի անհնար է: Մենք մեր հիվանդներին միշտ խորհուրդ ենք տալիս օգտագործել շատ բանջարեղեն ու մրգեր, բայց չէ՞ որ այդ նույն մրգերն ու բանջարեղենն աճեցվում են մարդու օրգանիզմի համար վնասակար քիմիական տարրերի միջոցով»,- նշեց սրտաբանը` ավելացնելով, որ այսօր աշխարհի բնակչության միայն 5 տոկոսն է համարվում լիարժեք առողջ: Սրտաբանը հիշեցրեց, որ այն հիվանդները, ովքեր դեղորայք են ընդունում, ընդհանրապես ալկոհոլ չպետք է օգտագործեն, որովհետև ալկոհոլն ու դեղորայքն ուղղակի անհամատեղելի են:
Վերջինս խորհուրդ տվեց օգտագործել և գերադասել տնային պայմաններում պատրաստված օղին, «որովհետև նախ մարդն այն իր ձեռքով է պատրաստում և քիմիական այլ հավելումներ չի օգտագործում, և հետո, տնական պայմաններում պատրաստված խմիչքները մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ